Գովազդ դնեմ Ֆեյսբուքում...
ПОЛИТИКАՊարբերաբար բոլորս ականատես ենք լինում, թե ինչպես է իշխանության այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախարարի, պատգամավորի կամ այլ առանցքային չինովնիկի ֆեյսբուքյան պաշտոնական էջը կամ որևէ PR-ային նյութ դրվում գովազդի տակ, ընդ որում՝ հաճախ բավականին երկար ժամանակով։
Այս ամենը բավականին լուրջ ծախսեր է ենթադրում։ Այս թեմայի հետ կապված՝ «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, ըստ որի, իշխանական ուժը «քեշով» որոշակի գումար է տրամադրում, որպեսզի ֆեյսբուքյան էջերը մշտական «ռասկրուտկա»-ի տակ լինեն։
Ավելին՝ իշխանությունները հատուկ ընտրված կադրեր ունեն՝ մի ամբողջ ջոկատ, որոնք ֆեյսբուքյան «վարպետներ» են և տիրապետում են ամեն մի մանրուքի. հենց նրանց միջոցով էլ իշխանությունները կազմակերպում են իրենց համար անցանկալի և ակտիվ քննադատող օգտատերերի էջերի «բլոկման» աշխատանքները, անցանկալի նյութերի ներքո հայհոյանքները, ցանկալիների ակտիվ տարածումն ու գովերգումը։
Տեղեկությունների համաձայն՝ այս ամբողջ աշխատանքը կոորդինացնում է ՀՀ իշխանության ամենավերին էշելոններում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։