Ереван, 23.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


2025 թվականին Հայաստանի և Արցախի միջև զանգերի սակագինը կկազմի 5 դրամ.

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը դեռևս հուլիսին անդրադարձել էր Արցախի տարածքում գործող ռոումինգի բարձր սակագներին: Պարզել էինք, որ Արցախում գտնվելիս պետք է պատրաստ լինենք մուտքային և ելքային զանգերի համար վճարել 38-45 դրամ:

Դեռևս 2018 թվականին Արցախի նախկին պետնախարարը դիմել էր ՀՀ-ում գործող կապի երեք օպերատորներին՝ Արցախում ևս կապի և հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցելու առաջարկով: 

Կատարված աշխատանքի մասին տեղեկանալու համար դեռևս ամիսներ առաջ դիմել էինք Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին, որտեղից մեզ հայտնել էին, որ հայաստանյան օպերատորներից երկուսը՝ «ՄՏՍ Հայաստան» (Վիվասել) և «ՎԵՈՆ Արմենիա» (Բիլայն) ընկերությունները, Արցախում կապի և հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցելու ցանկություն չեն հայտնել՝ պատճառաբանելով հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում նոր ներդրումների իրականացման անհրաժեշտության առկայությամբ, իսկ երրորդն էլ ընդհանրապես չէր արձագանքել նախկին պետնախարարի առաջարկին: 

Հանձնաժողովից մեզ տեղեկացրել էին, որ Արցախում կապի և հեռահաղորդակցության ծառայությունների սակագների վերանայման արդյունքում նվազել են մի շարք ծառայությունների սակագներ՝ հետվճարային համարների բաժանորդավճարը նվազել է 50%- ով, բջջային, ֆիքսված և անլար ֆիքսված միջերես հեռախոսակապերի ծառայությունների սակագները՝ միջինը 13%-ով և այլն:

«Փաստը» նաև դիմել էր հայաստանյան երեք օպերատորներին, որոնք մեզ հետ զրույցում ընդգծել էին, որ քայլեր են ձեռնարկվում Արցախում ևս մեր քաղաքացիներին ավելի մատչելի սակագներով ծառայություններ մատուցելու ուղղությամբ:

Օրերս ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով նախատեսվում է ըստ ժամանակացույցի, 2020 թվականի հունվարի 1-ից, յուրաքանչյուր տարի աստիճանաբար նվազեցնել «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության և «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» ու «Յուքոմ» ընկերությունների շարժական կապի ցանցերի, շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարները՝ 2025 թվականի հունվարի մեկից հետո այն սահմանելով 5 դրամ/րոպե (առանց ԱԱՀ):

Նախագծի մշակման գործընթացում, բացի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորման հանձնաժողովից, մասնակցել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, ՀՀ և ԱՀ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները:

Նախագծում նշված է, որ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան», «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ու «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև ստորագրվել է փոխկապակցման վճարների և ռոումինգի ծառայությունների սակագների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն նախատեսվել է՝ ըստ ժամանակացույցի՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 1-ը, աստիճանաբար նվազեցնել ՀՀ և ԱՀ օպերատորների շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարները: 

Ընդ որում՝ ըստ նախագծի 2025 թվականի հունվարի մեկից հետո վճարի սակագին կսահմանվի 5 դրամը մեկ րոպեի համար (առանց ԱԱՀ): 

Նշենք, որ նախագծում նշված չէ, թե ինչ ժամանակում որքան պետք է նվազեն սակագները՝ մինչև 5 դրամի հասնելը: 

Այս փոփոխությունների արդյունքում ակնկալվում է, որ ՀՀ և ԱՀ շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների նվազեցումը հնարավորություն կընձեռի օպերատորներին նվազեցնել ՀՀ և ԱՀ միջև գործող հեռախոսային ծառայությունների վճարները, ինչը կնպաստի բաժանորդների կողմից նշված ծառայություններից օգտվելու ծավալների աճին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМ