Աֆղանստանում դաժան մարտեր են ընթանում. թալիբները տասնյակ զոհեր են տվել
МЕЖДУНАРОДНОЕ
Աֆղանստանի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Մայմանի շրջանում, «Թալիբան» ծայրահեղական խմբավորման գրոհայինների կողմից կազմակերպված հարձակումը կանխել են բանակային ուժերը։
Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, հղում անելով Աֆղանստանի ազգային բանակի 209-րդ կորպուսի մամուլի քարտուղարության ղեկավար Հանիֆ Ռեզայիին, միայն մեկ գիշերվա ընթացքում սպանվել է 53 թալիբ գրոհային։
«Ավիացիայի և հրետանու օգնությամբ ոչնչացվել է 53 ահաբեկիչ, այդ թվում՝ առանցքային հրամանատարներ։ Սպանված գրոհայինների մարմինները մնացել են մարտի դաշտում, նրանց ինքնությունը պարզվում է»,-մեջբերում է գործակալությունը Ռեզայիի խոսքը։
Վերջինս նաև նշել է, որ մարտերի ընթացքում վիրավորվել է 4 աֆղանցի զինվորական, խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



