Նուրբ էրոտիկայով համեմված «Նյու» ոճի լուսանկարներ, որոնցից կփշաքաղվեն ո՛չ միայն տղամարդիկ, այլ նաև՛ կանայք (18+)
ФОТОՖրանսիացի Անդրե Դե Դյեն լուսանկարչության պատմության մեջ հիշվում է՝ շնորհիվ երիտասարդ Մերլին Մոնրոյի լուսանկարների: Սակայն նրա նկարադարանը հարուստ է տարբեր ոճերի բազում լուսանկարներով՝ բնություն, դիմանկարներ և հիասքանչ, ռոմանտիկ ու ոգեշնչող նյու:
Դե Դյենը ծնվել է Թրանսիլվանիայում՝ 1913 թվականին: 15 տարեկանում, մոր ինքնասպանությունից հետո նա թողել է հայրենի տունն ու մի քանի տարի ճանապարհորդել՝ հիմնականում ոտքով: Հայտնվելով Թունիսում՝ նա ձեռք է բերել իր առաջին՝ 35 мм Retina տեսախցկը: 1933-ին տեղափոխվել է Փարիզ, որտեղ ձեռք է բերել Rolleiflex և լրջորեն զբաղվել լուսանկարչությամբ: Նա համագործակցել է այնպիսի հայտնի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են Associated Press-ը, Esquire-ը, Vogue-ն, Life-ը: 1944-ին արդեն հայտնի լուսանկարիչը տեղափոխվել է Քալիֆորնիա, որտեղ մասնագիտացել է նյու և բնապատկերային ոճերում: Իսկ մեկ տարի անց նրա կյանքում հայտնվել է նոր մուսա՝ 19-ամյա Նորմա Ջին Բայքերը՝ նույն ինքը՝ Մերլին Մոնրոն: Նրանց միջև կրքոտ սիրավեպ է սկսվել, որը ծնել է բազում գեղեցիկ լուսանկարներ: Նրանց ստեղծագործական համագործակցությունը տևել է մինչև 1953 թվականը:
Ստորև ներկայացնում ենք Դե Դյենի՝ նուրբ էրոտիկայով համեմված նյու ոճի լուսանկարները: