Սիրիայի բանակը հարձակում Է ծավալել Լաթաքիայի հյուսիսում, ազատագրվել Է 9 գյուղ
МЕЖДУНАРОДНОЕԿառավարական զորքերը ժողովրդական աշխարհազորի օժանդակությամբ մեկ օրվա ընթացքում վերահսկողության տակ են վերցրել մի շարք ռազմավարական բարձունքներ Լաթաքիայի նահանգի հյուսիս - արեւմուտքում եւ հյուսիս - արեւելքում, ազատագրվել Է ինը գյուղ: Այդ մասին, հաղորդել Է սիրիական ՍԱՆԱ ազգային գործակալությունը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրի:
«Բանակը եւ աշխարհազորը գրավել են ռազմավարական տեսակետից կարեւոր Քիթֆ ալ Գադեր եւ ալ Մլյուխա բարձունքները Հալեպի հարավ - արեւելքում Մարտերը երեկոյան վերսկսվել են նաեւ նահանգի հարավ - արեւմուտքում: Վերահսկողության տակ են վերցվել 9 գյուղ եւ մի շարք բարձունքներ Ջիբ ալ Ահմարի շրջանում»,- մեջբերում Է գործակալությունն աղբյուրին:
Աղբյուրի խոսքով՝ հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել են մեծ թվով ահաբեկիչներ տարբեր խմբավորումներից, այդ թվում՝ օտարերկրացի վարձկաններ: Մարտական գործողությունները շարունակվում են Հալեպի նահանգի հարավ - արեւմուտքում՝ Թուրքիայի սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա:
Ջիբ ալ Ահմարում բարձունքները ռազմավարական են համարվում Սալմա քաղաքին մոտ գտնվելու պատճառով, որը համարվում Է Լաթաքիայի հյուսիսում «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման գլխավոր պատվարը, բարձունքների մյուս կողմից ձգվում Է այն մայրուղին, որը տանում Է Իդլիբի նահանգի՝ ահաբեկիչների կողմից զավթված Ջիսր աշ Շուգուր քաղաք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



