Ճանապարհաշինության ոլորտում ՀՀ-ում հաստատված ստանդարտից եւ որակից ես ինքս գոհ չեմ. Նիկոլ Փաշինյան
ЭКОНОМИКАՄենք մեր երկրում ստանդարտները բարձրացնելու խնդիր ունեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, ճանապարհաշինության հետ կապված այն ստանդարտը, որ այսօր հաստատված է Հայաստանում, այդ ստանդարտից ու որակից ինքը գոհ չէ, չնայած նախկինի համեմատ ճանապարհաշինության որակի հսկայական փոփոխություն կա. «Մենք պետք է ստանդարտները բարձրացնենք: Ընդհանրապես պետք է բարձրացնենք կառավարության, Ազգային ժողովի, ՏԻՄ-երի, իրավապահ համակարգի, քննչական մարմինների աշխատանքի որակի ստանդարտները»,-ընդգծեց Փաշինյանը:
«Թույլ տվեք ասել, որ ես հիմա Հայաստանի տնտեսության զարգացման եւ ապագայի վերաբերյալ որպես ՀՀ վարչապետ լավատես եմ եւ վստահ եմ առաքել քան երբեւէ: ՀՀ տնտեսությունը շատ լավ թափ է հավաքել եւ մեր բոլորի խնդիրն է, որ ոչ միայն այդ թափը չկոտրվի, այլ հընթացս արագանա եւ հասնենք այնպիսի ցուցանիշների, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական փոփոխությունները ընթանան ավելի արագ, ավելի արդյունավետ եւ ՀՀ բոլոր քաղաքացիների համար լինեն ավելի տեսանելի»,-իր խոսքն ամփոփեց վարչապետը: