Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Պո­չան­քով գե­տի աղ­տո­տու­մը թող­նում է եր­կա­րա­ժամ­կետ հե­տև­անք­ներ»

ОБЩЕСТВО

Կառավարության հոկտեմբերի 17-ի նիստի ժամանակ, նախքան օրակարգում ընդգրկված հարցերին անդրադառնալը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքում՝ Ներքին Գիրաթաղի մոտակայքում գործող կոմբինատի պոչատարի վնասման դեպքին, ինչի պատճառով արտանետումները լցվել էին Ողջի գետը։ 

Պարզաբանումներ ներկայացրեցին տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, իսկ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ հայտնեց, որ քննչական գործողություններ են իրականացվում, և դեպքի վայրի զննության ու մասնագետների ներկայացրած տվյալների արդյունքում կքննարկվի քրեական գործ հարուցելու հարցը: 

Ավելի ուշ պարզ դարձավ, որ վթար է տեղի ունեցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում, ինչի հետևանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետը և աղտոտել շրջակա տարածքը:

Ողջի գետի հետ կապված խնդրին «Փաստն» անդրադարձել էր ամռանը: 

Այն ժամանակ բնապահպանները և քաղաքի բնակիչները ահազանգում էին, որ Կապանի միջով հոսող գետը ստացել է վառ դեղնադարչնագույն երանգ, քաղաքի փողոցներով հոսում են նույն գույնի առվակներ: 

Բնապահպաններն ահազանգում էին, որ ամեն անգամ հորդառատ անձրևներից հետո լքված հանքավայրերից թթվային դրենաժը սկսում է հոսել դեպի բնակելի թաղամասեր:

Դեղնադարչնագույն գետակների բաղադրությունը պարզելու և ուսումնասիրություն իրականացնելու համար բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փորձանմուշներ էր վերցրել և պարզել, որ հողի ջրային մզվածքի միջավայրը թթվային է: 

Տեսչական մարմինը նաև հաղորդում էր ներկայացրել դատախազություն, մասնավորապես հետևյալ փաստով. այժմ չգործող հանքերը նախկինում շահագործող ընկերությունը դրանց կոնսերվացումից հետո պետք է իրականացներ կեղտաջրերի մոնիտորինգ և մաքրում՝ համաձայն լիազոր մարմնի ընդունման-հանձնման արձանագրության: 

Լիազոր մարմինն այս դեպքում էներգետիկայի նախարարությունն էր, բայց ընկերությունն այդ պահանջը չէր կատարել, ավելի կոնկրետ՝ այդ փաստն արձանագրված չէր:

Տասն օր առաջ տեղի ունեցած վթարի հետևանքները չհաղթահարած՝ կիրակի երեկոյան կապանցիները հերթական ահազանգը հնչեցրեցին. Ողջի գետով կրկին աղտոտված ջրեր են հոսում:

Բնապահպան Դավիթ Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ երեկոյան իրեն նկարներ են ուղարկել, որ Ողջի գետն այդ պահին կրկին պղտոտված է: 

«Փորձեցի համադրել նկարները՝ հասկանալու՝ սա ավելի վաղ արված լուսանկար է, թե նոր: Համոզվելով, որ նոր է, որոշեցի տեղում ստուգել իրավիճակը: 

Որոշակի դժվարություններ էր ստեղծում մթությունը, քանի որ դժվար է հասկանալ, թե գետն ինչ գույն ունի, բայց ակնհայտ էր, որ մի բան այն չէ, գետի ջրին ինչ-որ բան էր խառնված: 

Մասնավորապես՝ դա նման էր պոչանքի: Ահազանգեցի խնդրի մասին և որոշեցինք մի քանի հոգով բարձրանալ նախկին վթարի վայր՝ հասկանալու՝ վթարը կրկնվե՞լ է, թե՞ ոչ: 

Կեսգիշերին արդեն օրեր առաջ տեղի ունեցած վթարի վայրում էինք, այնտեղ էին նաև բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները: Համոզվեցինք, որ կոնկրետ այդ հատվածում այս պահին վթար չկա և գետաբերանում՝ Ողջի գետ թափվող հատվածում գետի ջուրը մաքուր է»,-ասում է Հակոբյանը:

Հաջորդիվ տեսչական մարմնի աշխատակիցները և բնակիչները փորձել են պարզել՝ որտեղի՞ց է պղտոր ջուրը Ողջի գետ թափվում: 

«Գետի հոսանքն ի վար իջնելով՝ հասանք Կապան-Քաջարան ճանապարհի ձախ կողմում գտնվող Ջրախորի ՀԷԿ-ի մոտ: Այստեղ փոքր ՀԷԿ-երի կասկադ է գործում: Ակնհայտ էր, որ պղտոր ջուրը դեպի Ողջի գետ հենց այդտեղից է հոսում: 

Պարզեցինք, որ ՀԷԿ-ի թունելը օրեր առաջ տեղի ունեցած վթարի հետևանքով լցվել էր պոչանքով, իսկ հիմա ՀԷԿ-ը մաքրում է թունելը՝ հավանաբար ճնշման տակ ջուր բաց թողնելով, ինչի հետևանքով թունել լցված պոչանքը թափվում է գետը: 

Հետաքրքրվեցինք՝ ՀԷԿ-ը տեղյակ պահե՞լ է համապատասխան մարմիններին իր կողմից կատարվող աշխատանքների մասին: 

Ոչ պաշտոնապես տեղեկություն ստացա, որ, այո՛, համապատասխան մարմիններին տեղյակ են պահել, որ պատրաստվում են մաքրել թունելը»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հակոբյանից հետաքրքրվում ենք՝ իսկ գետը ի՞նչ վիճակում էր գտնվում վերջին վթարից հետո, ջուրը հասցրե՞լ էր մաքրվել: «Վթարից հետո 2-3 օրվա ընթացքում գետը հասցրել էր մաքրվել, ի վերջո, հոսող ջրի հետ գործ ունենք, բայց պոչանքով աղտոտումն, իհարկե, թողնում է նաև երկարաժամկետ հետևանքներ: 

Ծանր մետաղներով հագեցած պոչանքը ինչ-որ ձևով շարունակում է մնալ քարերի, բույսերի վրա, կամ էլ քամու միջոցով ինչ-որ շառավղով տարածվում է շրջակայքում»,-եզրափակում է բնապահպանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

IDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей