Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գյու­ղա­կան հա­մայնք­նե­րի խո­շո­րա­ցու­մը շա­րու­նակ­վում է. բնա­կիչ­նե­րի ձայնն ան­տես­վա՞ծ է

ОБЩЕСТВО

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում լրացում և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Դրանով նախատեսվում է շարունակել համայնքների խոշորացման նախագիծը և ձևավորել համայնքային հետևյալ փնջերը.

1. Լոռու մարզի Լերմոնտովո՝ Լերմոնտովո, Անտառաշեն (թվով 2),

2. Կոտայքի մարզի Քասախ՝ Քասախ, Պռոշյան (թվով 2),

3. Տավուշի մարզի Իջևան՝ Իջևան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջևանի շրջ.), Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն (թվով 19):

Նախագծի կյանքի կոչվելու արդյունքում Տավուշում համայնքների միավորման գործընթացը ավարտվելու է: 

Բացի դա, կարգավորվելու է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի կենտրոնը Սոթք բնակավայրից Գեղամասար բնակավայր տեղափոխելու հարցը:

 

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նպատակն է իրավակարգավորումներ տալ միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ:

Նշենք, որ «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը» կառավարությունը հավանության է արժանացրել դեռևս 2011 թվականի նոյեմբերին: 

Ըստ կառավարության՝ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են համայնքների զարգացման, դրանց կողմից առավել որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների (մարդկային, ֆինանսական, հողային և այլն) առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից:

2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 52 ծրագիր, ինչի արդյունքում 465 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 52 համայնք:

Համայնքների խոշորացմանը մշտապես դեմ են հանդես եկել տարբեր փորձագետներ՝ ընդգծելով՝ բնակիչները դեմ են, որ իրենց համայնքները միավորվեն մեկ փնջում: 

Բացի դա, մտահոգություններ էին առաջանում, թե ի՞նչ սկզբունքով է տնօրինվելու համայնքային բյուջեն, արդյոք ավելի մեծ ուշադրության չեն արժանանա՞ խոշորացված փնջերում գտնվող մեծ բնակավայրերը, իսկ փոքրերը անտեսվեն: 

Բացի դա, որտե՞ղ են լինելու կրթական հաստատությունները: 

Հարցերի շրջանակն, իհարկե, ավելի մեծ է, ընդ որում այն դեպքում, երբ հարցերից շատերը պատասխաններ չեն ստացել, համայնքների խոշորացման գործընթացը շարունակում է նաև ներկայիս կառավարությունը՝ գտնելով, որ այս կերպ կկարողանա լուծել մարզերի գյուղական համայնքներում առկա բազմաթիվ խնդիրներ:

 

Օրերս E-draft-ում հայտնված նախագծին անմիջապես արձագանքեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: 

Նա սոցիալական ցանցի իր էջում գրեց, որ կրկին հաշվի չեն առնվում սահմանադրական պահանջները և տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի պահանջները: 

«Մեր բանավեճը նախկին իշխանությունների հետ այս հարցի շուրջ էր, մենք Հայաստանի վարչատարածքային փոփոխությունների բովանդակության մասին չենք խոսում, այլ սահմանադրական իրավունքների և նորմերի պահպանման: 

Նախորդ իշխանությունների իրականացրած վերջին 2 փուլերով խոշորացումները տեղի են ունեցել ՀՀ Սահմանադրության խախտմամբ: 

Այսպիսով՝ ինչո՞վ է տարբերվում ներկա կառավարության քաղաքականությունը այս ոլորտում նախկին իշխանության մոտեցումներից, եթե նույն կերպ անտեսվում է համայնքների լսված լինելու իրավունքը»,-գրել էր Երիցյանը:

«Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանը «Փաստի» հետ զրույցում ասել էր, որ կա երկու սխալ, որ կառավարությունն այսօր անում է: 

«Նախ՝ գյուղնախարարության օպտիմալացումը, հետո՝ գյուղական համայնքների խոշորացման գործընթացը: 

Խոշորացման վտանգն այն է, որ գյուղերը քանդվում են, ծերանում, դատարկվում: Մարդիկ արտագաղթում, գնում են: Խոշորացման արդյունքում կենտրոնացել են խոշոր քաղաքների շուրջը, որոնց միանում են կողքի փոքր գյուղերը: 

Պաշտոնյաներն ասում են, որ խոշորացման արդյունքում գումարները, այսինքն՝ համայնքի բյուջեն, կմեծանա: Այո, գումարը մեծանում է, բայց ինչի՞ հաշվին: Փոքր գյուղերի բյուջեն ոչ թե դրանց վրա է ծախսվում, այլ խոշոր քաղաքի:

 Կենտրոնը ծաղկում է, իսկ փոքր գյուղերը՝ մեռնում: Ժամանակին նախկին իշխանությունները դա արեցին, քանի որ ԵՄ-ն և ԱՄՆ դեսպանատունը գումարներ էին տրամադրել այդ ծրագրի համար:

 Բայց չի կարելի թույլ տալ, որ երեխան մի քանի գյուղ անցնի և նոր հասնի դպրոց»,-նշել էր Սեդրակյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

IDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей