Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ե՞րբ կսկսվի քա­ջա­րի «սակ­րա­վո­րի» ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի հետ­հաշ­վար­կը

МЕЖДУНАРОДНОЕ

eadaily.com -ը «Քաջարի «սակրավոր» Փաշինյանը. 550 օրվա քայլք ականապատ դաշտում» վերնագրով հոդվածում գրում է, որ մոտավորապես 550 օր առաջ՝ 2018 թվականի ապրիլի 23-ին, «թավշյա հեղափոխության» արդյունքում, ինչպես սիրում են ներկայիս իշխանությունները անվանել այն բուռն իրադարձությունները, նախկին նախագահ, իսկ այդ պահին գործող վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: 

Իր «հրաժարականը» նա ուղեկցել է ժլատ արտահայտություններով, որոնց գաղտնազերծման վրա մինչև հիմա գլուխ են կոտրում հայ քաղաքագետները և փորձագետները: Մինչև այժմ էլ Սարգսյանը իրեն նեղություն չի տվել բացատրել բոլորի համար անսպասելի իր այդ հրաժարականի պատճառները: 

Էքս-նախագահ Սարգսյանը լռություն է պահպանում, իսկ նրա նախորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, նստած է քննչական մեկուսարանում: Այդ երկուսի հետ էլ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները լավ չեն դասավորվել, և որպես դրա արդյունք՝ Սարգսյանը լռում է, իսկ Քոչարյանը ճաղերի հետևում է: 

Նշենք, որ երկու դեպքում էլ Փաշինյանի թիկունքին կանգնած է ժողովրդական աջակցությունը:

 Զգալով հասարակության տրամադրության ներվը՝ գործող վարչապետը իրականացնում է համապատասխան քաղաքականություն, ընդ որում՝ երկիմաստությամբ, բացթողումներով և անգամ սխալներով լի քաղաքականություն: 

Այնուամենայնիվ, գլխավոր հանգամանքներն են Սարգսյանի լռությունը (քանի որ եթե լռությունը չլինի, ապա նրանով կզբաղվեն համապատասխան կառույցները) և Քոչարյանի նստելը: Եվ Փաշինյանը այդ գլխավոր գիծը առաջ է մղում առանց տատանվելու: 

550 օր գտնվելով իշխանության ղեկին` Փաշինյանը իրոք շատ սխալներ է կատարել: Նա, կարծես թե, «վիրտուալ սակրավոր» լինի, որը մի քանի անգամ մոտ է եղել ականի վրա պայթելուն և անգամ մի քանի անգամ պայթել է, բայց, քանի որ «մի քանի կյանք ունի», շարունակում է առաջ շարժվել: 

Փաշինյանի գլխավոր հաղթաթուղթը 60%-ից բարձր վարկանիշն է: Բայց բարձր վստահության վարկանիշը կարիք ունի անընդհատ թարմացման, որը «թավշյա հեղափոխության» առաջնորդին ոչ բոլոր դեպքերում և ոչ միշտ է հաջողվում, սակայն հաջողվում է առայժմ պահել քաղաքական «բաժնետոմսի» արժեքը փլուզումից: 

Եվ դա` չնայած «ականի վրա վերջնական պայթելու» վտանգին: 

Նման օրինակ է նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացման վերջին դեպքը: Ի սկզբանե ժողովրդի մոտ ոչ ժողովրդական այդ որոշումը ոչ միայն փողոց դուրս չբերեց ժողովրդին, այլ անգամ սոցցանցերում չառաջացրեց մասշտաբային բողոքի ալիք, և քաջարի ու հաջողակ «սակրավորը» այս անգամ էլ կենդանի մնաց: 

Հնարավոր է, որ իր կաբինետի անդամների ֆինանսական վիճակի բարելավման՝ Փաշինյանի մտածմունքը կապված է նրա հետ, որ նա ցանկանում է իր նկատմամբ էլ ավելի բարեհաճ տրամադրել երկրի բյուրոկրատական ապարատը, քանի որ այն լիքն է «Սարգսյանի ժամանակի՝ «հին ու բարի» Հայաստանի կադրերով»: 

Հիշեցնենք, որ Փաշինյանի հակառակորդները կանխորոշում էին նրա վախճանը դեռևս տարվա սկզբին իրականացրած կառավարության կառուցվածքի օպտիմալացման ժամանակ, որի արդյունքում բազմաթիվ աշխատողներ էին անգործ մնացել: 

Բայց ոչինչ էլ տեղի չունեցավ, անգամ վարչապետի մորուքից ոչ մի մազ չպակասեց: Վարկանիշին անհրաժեշտ «արագացում» հաղորդելու կամ առնվազն նույն մակարդակը պահելու համար անհրաժեշտ գործողությունների արտակարգ քաղաքական հոտառություն ունի Փաշինյանը: 

Անգամ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցը, որը առայժմ կախված է օդում, դուրս չի եկել վերահսկողությունից: ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարների հնչեղ հրաժարականները ևս վարչապետի վարկանիշի վրա չեն ունեցել որոշակի զգալի ազդեցություն: 

Այդ հրաժարականների արձագանքը խլացվել է նախկին իշխանավորների առավել հնչեղ ձերբակալություններով: 

Վարչապետը լրիվ բավարարում է ժողովրդի՝ նախկիններին «նստեցնելու» անհագուրդ ցանկությունը: 

Լայն մասսաների մոտ առկա է նաև այն հասկացությունը, որ շատ պրոբլեմներ, եթե ոչ բոլորը, Փաշինյանին բաժին են հասել նախկին իշխանություններից, և այդ իսկ պատճառով նա որոշակի ներողամտության է արժանանում քաղաքացիների մեծամասնության կողմից: 

Այնուամենայնիվ, ժամանակի հետ ներողամտությունը միայն պակասելու է, իսկ դրան համընթաց՝ վարչապետը  ստիպված է լինելու էլ ավելի կտրուկ քայլեր իրականացնել քաղաքական դաշտում, և առաջին հերթին «նստեցնելու» տեսքով: 

Սակայն ինչ-որ պահ հասարակության դժգոհության կրիտիկական մասսան կարող է կտրուկ փոխել իր նշանակետը և բացասական վերաբերմունք դրսևորել ոչ թե նախկին, այլ ներկա իշխանության հանդեպ: 

Նախկինի բացասական ընկալումը կբթանա, իսկ դժգոհությունը ներկայից կաճի: Արդյունքում կուտակված դժգոհության կրիտիկական մասսան կուղղվի հենց Փաշինյանի դեմ:

 Հենց այդ պահին էլ կսկսվի նրա անհաջողությունների հետհաշվարկը: 

Նրա նախորդը կարողացել էր ձգել այդ ամենը 10 տարի, սակայն քաջարի «սակրավորը» նման երկար ժամանակ չունի: Քաղաքական փոփոխությունների խրոնոմետրը մշտական վտանգի տեսքով հայտնվում է անսպասելի, որի արդյունքում ցնցումն ավելի է ուժեղանում, և դա համաշխարհային միտում է: 

Ամփոփելով՝ ասենք, որ, այնուամենայնիվ, ներկայումս Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում Փաշինյանից բացի ոչինչ չկա: 

Նա ոչ միայն դոմինանտ է երկրի սուպերվարչապետական կառավարման համակարգում, այլ նաև ստվերում է ցանկացած այլ քաղաքական ուժի միայն իր ներկայությամբ: Ինչքան կտևի այդ տոտալ դոմինանտությունը «նախկինների» և այլ ուժերի «քաղաքական իմպոտենցիայի» այս վիճակում, դժվար է ասել: 

Պարզ է միայն մի բան՝ մինչև գարուն Փաշինյանը կարող է հանգիստ մնալ սուպերվարչապետի իր աթոռին, մոտակա ամիսներին նրա դիքերը խաթարող որևէ լուրջ վտանգ չի նախանշվում, քանի որ չի նախանշվում ընդդիմադիր դաշտի համախմբում, նրանք ապակողմնորոշված և ապակազմավորված են: 

Բացակայում է այն վառ առաջնորդը, որը կարող է ձեռնոց նետել «թավշյա հեղափոխության» առաջնորդին: Փաշինյանի մոտակա նպատակը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հեռացնելն ու դատական իշխանությունը լրիվ «մաքրելն» է: 

Միջնաժամկետ պլանում վարչապետը նաև պետք է լուծի Լեռնային Ղարաբաղում իշխանության խնդիրը և ունենա «լսող» իշխանություն այդ չճանաչված հանրապետությունում: 

Հենց 2020 թվականի գարնանն էլ, երբ Ղարաբաղում տեղի կունենան խորհրդարանի ընտրություններ, պետք է սպասել Փաշինյանի հակառակորդների որոշակի ակտիվացում բուն Հայաստանում:

Կամո Խաչիկյան

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами