Վրաերթ՝ Երևանում. հետիոտնը մահացել է, վարորդը՝ դիմել փախուստի. Shamshyan.com
ОБЩЕСТВО
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Ըստ կայքի՝ վրաերթի ենթարկվածը, ում շտապօգնության բժիշկները դրել են պատգարակի վրա, որպեսզի տեղափոխեն հիվանդանոց, մահացել է, իսկ վարորդը վրաերթի ենթարկվածին թողել է անօգնական և դիմել է փախուստի։
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



