Ահա թե ինչ է վկայում ոտքերի ձևը բնավորության մասին
ЛАЙФ
Հռոմեական ոտք։
Այս դեպքում բութ մատն ու դրա կողքի մատը նույն երկարությունն ունեն։ Այս ձևի ոտք ունեցող մարդիկ շփվող են, սոցիալական։ Նրանք չեն սիրում երկար ժամանակ նստած մնալ։ Սիրում են ճամփորդել, բացահայտել այլ մշակույթներ։ Էքսցենտրիկ են, սիրում են ուշադրության կենտրոնում լինել։ Մասնագիտական հաջողություններ են ունենում, իսկ սիրային կյանքը բավական կրքոտ է։
Երկար ոտք։
Այս դեպքում ոտքերի մատները բավական փոքր են։ Այս մարդիկ գաղտանապահ են։ Սակայն նրանց տրամադրությունն անընդհատ տատանվում է, ինչը խնդիրներ է առաջացնում թե իրենց, թե շրջապատի համար։ Սիրում են գրկախառնություններ սիրելիի հետ ու հաճախ են տրվում հաճույքների։
Հունական ոտք։
Այս դեպքում երկրորդ մատն ավելի երկար է, քան բութ մատը։ Այս մարդիկ լավատես են, հեշտ են գրգռվում։ Սթրեսակայուն չեն, հաճախ են խնդիրների բախվում առօրյա կյանքում, օրինակ՝ կոշիկ գնելիս։ Ամեն դեպքում նրանք սիրում են օգնել, եթե կարող են։ Սովորաբար գերակայում են աշխատավայրում։
«Ֆերմերի» ոտք։
Մարդիկ, ում ոտքերի մատները նույն երկարությունն ունեն, զուսպ են։ Վստահելի են, բարեհոգի։ Նրանց համար կարևոր է կարգուկանոնն ու մաքրությունը։ Որոշումները ռացիոնալ են կայացնում։ Հազվադեպ են զգացմունքներին թույլ տալիս ղեկավարել իրենց։
Ոտքի ձևի օգնությամբ բնավորությունը բացահայտելու ևս մեկ եղանակ կա. կարողանո՞ւմ եք ճկույթն առանձնացնել մյուս մատներից։
Կարողանում եք ճկույթն առանձնացնել մյուս մատներից։ Եթե կարողանում եք ճկույթն առանձնացնել մյուս մատներից, բավական նախաձեռնող եք, չեք սիրում ձանձրանալ։ Երբեմն սիրում եք խաբել։
Չեք կարողանում ճկույթն առանձնացնել մյուս մատներից։ Կազմակերպված եք, սիրում եք կարգուկանոն։ Սովորույթի մարդ եք, հակված չեք փոփոխությունների։