Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Հարությունյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, Մխիթարյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի
СПОРТ
Armsport-ը գրում է.
Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը հոկտեմբերի 30-ին կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
Արսենը հասել էր մինչև կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, տուշեով պարտվեց հնդիկ Ռավինդեր Ռավինդերին:
Նշենք՝ հոկտեմբերի 29-ին պայքարի մեջ մտած մեր ըմբիշներ Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (92 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) պարտություն են կրել:
86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և հնարավորություն կունենա պայքարելու բրոնզե մեդալի համար:
Ավելի վաղ պարտություն էին կրել և պայքարից դուրս մնացել ազատ ոճայիններ Ռազմիկ Միսակյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):