Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Տավուշի մարզի ապօրինի ծառահատումների դեպքերով 107 քրեական գործ է հարուցվել․ Դատախազություն

ОБЩЕСТВО

 

Տավուշի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության, այդ բնույթի հանցագործությունների կանխման, բացահայտման աշխատանքների վիճակը:

 

Միտումների համեմատական վերլուծությունը փաստում է, որ նշված ժամանակահատվածում աճել է ինչպես ապօրինի անտառահատման դեպքերի առթիվ հարուցված, այնպես էլ դատարան ուղարկված քրեական գործերի թիվը: Միայն 2019թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության ներքո հարուցվել է ապօրինի ծառահատումների դեպքերով 107 քրեական գործ, որոնցից Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 22 քրեական գործ՝ 23 անձի վերաբերյալ: Ընդ որում՝ ամբողջ 2018թ. ընթացքում այս հանցակազմով  հարուցվել է թվով 109 քրեական գործ, այսինքն գրեթե նույնքան՝ որքան այս տարվա 9 ամիսներին: Իսկ դատարան ուղարկված գործերը մոտ 24 տոկոսով գերազանցում են ամբողջ 2018թ. արդյունքը (17 քրեական գործ՝ 22 անձի վերաբերյալ):  Միայն այս տարվա առաջին 9 ամիսներին դատարանում քննված գործերից մեղադրական դատավճիռներով արդեն իսկ ավարտվել է 19 քրեական գործ՝ 20 անձի վերաբերյալ:

 

 

Ապօրինի ծառահատումների դեպքերով հարուցվող քրեական գործերի քանակական աճի հիմնական պատճառը ոչ թե ապօրինի անտառահատման դեպքերի ավելացումն է, այլ նման դեպքերի հաշվառման, բացահայտման աշխատանքների արդյունավետության էական բարձրացումը: Դրան նպաստել են ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ այս ոլորտում քրեական քաղաքականության էական խստացումը, ապօրինի ծառահատումների դեպքերի բացահայտման, հատումների եւ փայտանյութի տեղափոխման գործընթացի նկատմամբ վերահսկողության մեխանիզմների հստակեցումն ու կատարելագործումը,  ապօրինի ծառահատման դեպքերում վնասի հաշվարկման նոր սկզբուքնների կիրառումը, ինչպես նաեւ այս ոլորտում կոռուպցիոն հանցագործությունների դեմ իրավապահ մարմինների կողմից սկսված եւ հետեւողականորեն իրականացնող համալիր պայքարը:

 

Մասնավորապես, նշված ժամանակաշրջանում ՀՀ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո բազմաթիվ՝ թվով 18 քրեական գործեր հարուցվել եւ քննվել  են ապօրինի ծառահատումների եւ պաշտոնական հանցագործությունների հատկանիշների զուգակցմամբ: Մասնավորապես դրանցից 14-ը հարուցվել է ապօրինի ծառահատման եւ պաշտոնեական անփութության, 3-ը՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, 1-ը՝ կաշառք ստանալու դեպքերի առթիվ: Նշված քրեական գործերով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի եւ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 9 պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութություն թույլ տալու համար, որոնցից 4 քրեական գործ 4 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան: 2018 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած չարաշահումների փաստով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի մասնաճյուղի մեկ պաշտոնատար անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ  հոդվածի (կաշառք ստանալու) 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար:

 

Ապօրինի ծառահատումների գործընթացում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի, հատկապես կանխարգման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դատարան ուղարկված քրեական գործերով դատախազությունն իրականացնում է խիստ պատժողական քաղաքականություն: Որպես կանոն, գործերի եւ ամբաստանյալների հետ կապված առանձնահատկությունները հաշվի առնելով՝ մեղադրողների կողմից միջնորդվում է հիմնական պատիժներին զուգահեռ նշանակել նաեւ լրացուցիչ պատիժներ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու տեսքով։

 

Շարունակում են միջոցներ են ձեռնարկվել նաեւ բնապահպանական հանցագործություններով պետության օրինական շահերին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: Մասնավորապես 2019թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում միայն դատարան ուղարկված քրեական գործերով բնությանը պատճառված մոտ 17մլն ՀՀ դրամից արդեն իսկ մինչդատական վարույթի փուլում վերականգնվել է 6.7 մլն ՀՀ դրամ գումարը: Իսկ չվերականգնված գումարի մասով կալանք է դրվել մեղադրյալների շարժական եւ անշարժ գույքի վրա։

 

IDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей