Ереван, 19.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


«Սկզբունք­նե­րը կոպ­տո­րեն խախտ­վում և ոտ­նա­հար­վում են.իրա­վի­ճա­կը վեր­ջում կո­լապ­սի է բե­րե­լու»

ИНТЕРВЬЮ

Դեղին քարտ, ոտնահարվող սկզբունքներ, մարդու իրավունքների խախտումներ: Վերոնշյալներն արձանագրել է իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը, որի հետ զրուցել ենք Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի գնահատականների, ինչպես նաև մի շարք հարցերի մասին:

«Վենետիկի հանձնաժողովը, որպես միջազգային կառույց, մինչ օրս մշտապես փորձել է հնարավորինս դիվանագիտական լեզվով իր զգուշացումներն անել գործող իշխանությանը, որովհետև ինչպես բոլոր միջազգային կառույցները, այնպես էլ Վենետիկի հանձնաժողովը առհասարակ փորձում են հնարավորինս բարիդրացիական հարաբերություններ պահպանել օրվա իշխանության հետ: 

Բայց Վենետիկի հանձնաժողովի նախագահի հարցազրույցը կարելի է որակել որպես դեղին քարտ, որովհետև, կարելի է ասել, արդեն շրջանցվեց դիվանագիտական լեզուն, ինչը շատ տրամաբանական էր ու սպասելի: 

Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր երկրում հատվում են բոլոր հնարավոր կարմիր գծերը, ինչը հիմնականում իրականացվում է Սահմանադրական դատարանի շուրջ առկա գործընթացների համատեքստում»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց Գ. Մելոյանը:

Ընդգծելով Վենետիկի հանձնաժողովի նախագահի գնահատականները՝ Գ. Մելոյանը շեշտեց նաև ՍԴ-ի նկատմամբ ճնշումներից զերծ մնալու կոչի կարևորության մասին. 

«ՍԴ-ի շուրջ ցանկացած գործընթաց պետք է պայմանավորված լիներ ՍԴ-ի կողմից իր լիազորությունների չարաշահմամբ կամ որևէ փաստարկով, որը թույլ կտար գործընթացներ իրականացնել: 

Օրենսդիր և գործադիր իշխանությունները միայն օրենքի շրջանակում պետք է գործեն: 

Զուգահեռ՝ կարող ենք փաստել, որ մինչ օրս ՍԴ-ն, ՍԴ-ի դատավորներից որևէ մեկը թույլ չեն տվել այնպիսի արարքներ, որոնք կարող էին գեներացված ու տարաբնույթ մեխանիզմներով ճնշում գործադրելու հիմք ստեղծել»:

 

Մեր զրուցակիցը մտահոգիչ է համարում նաև այն հանգամանքը, որ որևէ միջազգային կառույցի գնահատական այստեղ արձագանք է ստանում այլ տեսանկյունից: 

Օրինակ՝ այս անգամ էլ քիչ չէին այն շրջանակները, որոնք նույն Վենետիկի հանձնաժողովի նախագահի գնահատականները դասեցին «ով են, որ մեզ բան ասեն» տրամաբանության մեջ: 

«Մտահոգիչ է նմանաբնույթ որակումներ տալը հատկապես պաշտոնատար անձանց կողմից, երբ միջազգային կառույցներն իրենց համար ոչ հաճո եզրակացություններ, խոսքեր կամ զեկույցներ են հրապարակում: Սա, թերևս, անթույլատրելի է: 

Միջազգային կառույցներն ակնհայտորեն տեսնում են, թե մեզ մոտ ինչ չափերի է հասնում սահմանադրության և օրենքների խախտման աստիճանը, ինչպես են հատվում նաև միջազգային կարգավորումների սահմանները: 

Նմանատիպ վարքագծի շարունակության արդյունքում միջազգային այլ կառույցների գնահատականներն են հաջորդելու: 

Այդուհանդերձ, մենք մինչ այս նման դրսևորումներ էլի էինք տեսել: 

Ավելի վաղ, երբ նույն Վենետիկի հանձնաժողովն իր զեկույցում ընդգծել էր, որ անդամ/դատավոր բառախաղը կյանքի իրավունք չունի, որովհետև հստակ ու աներկբա է սահմանադրության դրույթը, այդուհանդերձ, դրան հաջորդեց մի գործընթաց, որում իշխող քաղաքական ուժը կիրառեց անդամ/ դատավոր բառախաղը՝ հիմնվելով ընդամենը մեկ ու նրան աջակցող մի քանի իրավաբանների տարակարծության վրա: 

Ու սա այն դեպքում, երբ ամբողջ իրավաբանական հանրությունը, ինչպես նաև միջազգային կառույցներն իրենց գնահատականն արդեն տվել էին: Մյուս օրինակը այն քննադատությունը, աղմուկն ու ճնշումներն էին, որոնք եղան այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանը միջազգային ակտերով նախատեսված գործընթացով դիմեց ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար: 

Բայց ստացվում է, որ նույն մեխանիզմից օգտվելով՝ այսօր պետական մարմինները շարունակում են դիմել այդ կառույցներին՝ իրենց համար ցանկալի փաստաթղթերի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, միջազգային կառույցների գնահատականներին ականջալուր չլինելը լի է բացասական հետևանքներով. 

«ՄԻԵԴ-ի մի շարք նախադեպեր կան, որոնց համաձայն, ընդհանրապես արգելվում է օրենսդիրի կամ գործադիրի կողմից դատական իշխանության նկատմամբ ցանկացած բնույթի միջամտություն, անկախ այն հանգամանքից, թե իրենք ինչպես են արդարացնում իրենց գործողությունները: 

Միջազգային կառույցները կրկին արձանագրում են, թե ինչ կլինի, եթե անտեսվեն նման հորդորները: 

Իսկ եթե այդ հորդորներն անտեսվեն, ավելի կոշտ գնահատական են ստանալու, վատթարանալու են միջազգային կառույցների հետ ունեցած այն հարաբերությունները, որոնց կատարելագործմանն ուղղված իշխանությունները ջանք են գործադրում: 

Իշխանությունը պետք է սա հաշվի առնի, որ հետագայում ավելի կոշտ գնահատականի չարժանանա: 

Առավել ևս, որ վերջին հարուցված գործերի շրջանակում ականատես ենք լինում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, և այդ բոլոր դեպքերն արձանագրվում են»:

Գոհար Մելոյանի դիտարկմամբ, որոշակի սահմաններ ավելի վաղ արդեն հատվել էին, բայց այս փուլում արդեն այլ իրավիճակի ենք անկանատես լինում:

«Մեկնարկը դատարանների մուտքերը շրջափակելն էր, երբ խոչընդոտվեց դատական իշխանության գործունեությունը: Սա իրավական պետությանը հասցված կոպտագույն հարվածներից էր: 

Իսկ հիմա արդեն արձանագրվում են փաստեր, երբ կոպտորեն խախտվում է իրավունքի գերակայությունը, ինչը հանգեցնում է ներքին իրավական անվտանգության լուրջ խնդրի: 

Իրավապահ մարմինները ոչ միայն ընթացակարգային, այլև բովանդակային շատ խախտումներ են թույլ տալիս: Եվ խնդիրն այն է, որ կարողանում են թույլ տալ, որովհետև դա ողջունվում է իշխող քաղաքական ուժի կողմից: 

Սա անթույլատրելի իրավիճակ է: Օրինակ՝ ունենք հարուցված քրեական գործ, որում ակնհայտորեն բացակայում են հանցակազմի հատկանիշները, և այդ նույն գործի շրջանակներում ուժը կորցրած, չգործող դրույթի հիման վրա մի ամբողջ գործ է կառուցվում: Սա աննախադեպ իրավիճակ է: 

Ակնհայտ է, որ այս ամենը տեղի է ունենում ՍԴ-ի շուրջ ձևավորված գործընթացի համատեքստում: ՍԴ-ի նկատմամբ ճնշումները կիրառվում են այն կառավարելի դարձնելու նպատակով: 

Վերջնարդյունքում իշխանության նպատակը իրենց համար ոչ ցանկալի դատավորներին հեռացնելն է ՍԴ-ից և այդ սահմանադրական մարմինը յուրայիններով լցնելը: Կարծում եմ՝ սա շատ բացասական երևույթ է: 

Գործում է այն տրամաբանությունը, ըստ որի՝ մի մարմինն ամբողջությամբ յուրայիններով լցնելուց հետո քայլ է արվում դեպի հաջորդ մարմինը: ՍԴ-ի շուրջ մյուս գործողությունների մեկնարկը տրվեց իշխանությունների համար ոչ ցանկալի որոշման կայացումից հետո, որին փորձում էին տալ բացառապես քաղաքական նրբերանգներ՝ առանց խորանալու տվյալ որոշման մասնագիտական բովանդակության մեջ: 

Բազմիցս նման գործընթացների համատեքստում նշել ենք, որ լիահույս ենք՝ որևէ փուլում իշխանություններն արդեն ձեռնպահ կմնան որդեգրված քաղաքականությունից: 

Այդուհանդերձ, արդեն թևակոխել ենք ամենավտանգավոր փուլ, որում ներգրավվել են իրավապահ մարմինները, որոնք ակնհայտորեն իրավունքի գերակայությունը ոտնահարող քայլեր են թույլ տալիս»,-ընդգծեց Գ. Մելոյանը:

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակը վտանգավոր է մի քանի տեսանկյունից:

«Պետությունը լրջագույն խնդիրներ է ունենալու, որովհետև նման եղանակներով իրավական պետություն չի կառուցվում, իսկ մեր պետության իրավական բնույթը մեր մեծագույն ձեռքբերումներից է եղել: 

Իրավական պետության կարևորագույն հենասյուներից են իշխանությունների տարանջատումը, իրավունքի գերակայությունը, օրինականությունը: 

Այդ սկզբունքների կատարելագործումը եղել է մեր պետության ձեռքբերումը, և այժմ մեր աչքի առաջ այդ բոլոր սկզբունքները կոպտորեն խախտվում և ոտնահարվում են: Այս իրավիճակը վերջում կոլապսի է բերելու, իսկ առաջին հերթին սա հարված է մեր պետության հենասյուներին: 

Այս իրավիճակից ոչ ոք չի շահելու: Իրադարձությունների նմանատիպ զարգացումը բերելու է պետության կառավարման ռեժիմի ձևափոխմանը: 

Թեպետ գործող իշխանությունն այլևս ականջալուր չի լինում ցանկացած միջազգային, ինչպես նաև ներպետական որևէ կոչի, այդուհանդերձ, քաղհասարակությունը պետք է զսպող օղակ հանդիսանալ, որովհետև 21-րդ դարում իրավական պետության մեջ նմանաբնույթ խախտումներն անթույլատրելի են, հատկապես, երբ այդ ամենը տեղի է ունենում քաղաքական գործընթացի համատեքստում»,-եզրափակեց Գ. Մելոյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Напряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросЛиванские армяне строят в Ереване «ливанскую деревню»Треугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Экскурсия в дом-музей Перча Прошяна в Аштараке: школьники прикоснулись к культурному наследию писателяАрмянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей Состоялся закрытый показ фильма «13 секунд»Российский агроэкспорт в ЕАЭС превысил $6 млрд, Армения замыкает списокАдвокат: Ваагн Чахалян содержится в нечеловеческих условияхКитай стремится к лидерству на рынке золота, приобретя бразильские месторожденияОт реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге Ливана