Ըմբշամարտի երևանյան միջազգային մրցաշարին մասնակցում էին 120 մարզիկ
СПОРТԵրևանի Ռուբեն Վարդանյանի անվան ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում կայացավ հունառոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների և մեծահասակների միջազգային մրցաշար, որը նվիրված էր Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի անվանի ըմբիշներին:
Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Լեհաստանի 120 ներկայացուցիչ: Ոսկե մեդալակիրներ դարձան Արթուր Գալստյանը (50 կգ, Գյումրի) , Վահե Սարգսյանը (55 կգ, Ջրվեժ), Գևորգ Ղարիբյանը (66 կգ, Գյումրի), Արմեն Հակոբյանը (71 կգ, Քանաքեռ-Զեյթուն), Մինդիա Ծուլուկիձեն (75 կգ,Վրաստան), Նիկոլոզ Կելասովը (80 կգ, Վրաստան), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ, ՀԱՕԿ), Մատե Սոպաձեն (98 կգ, Վրաստան) և Սանդրո Դիխամինջիան (130 կգ, Վրաստան):
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



