Արմավիրի մարզում իրար են բախվել«Օպել»-ն ու «Նիվա»-ն. ըստ վարկածի՝ վարորդը հանկարծամահ է եղել
ОБЩЕСТВОԱյսօր՝ նոյեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 14։15-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի Ակնաշեն գյուղի խաչմերուկում բախվել են Opel և «ՎԱԶ 2121» մակնիների ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Opel-ի վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները և քննչական խումբը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի մահացած վարորդի և «Նիվա»-ի վարորդի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կա վարկած, որ վարորդի մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել։ Քննիչ որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



