Հայ մարզիկը հաղթել է Նյու Յորքում անցկացված խառը մարտարվեստների առաջնությունում՝ բեմ դուրս գալով «Արցախ»-ի հնչյունների ներքո (տեսանյութ)
СПОРТ
Նյու Յորքի «Մեդիսոն Սքվեր գարդեն» մարզահամալիրում նախօրեին կայացել է UFC 244 խառը մարտարվեստների 500-րդ հոբելյանական մրցաշարը, որին ներկա է գտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ինչպես նշում է Rusarminfo-ն, մրցաշարի հիմնական մրցումներին նախորդող նախնական մարտերում ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանն իր երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել UFC-ում՝ նոկաուտի ենթարկելով Բրեդ Տավարեսին:
Մարտի ռինգ հայ մարզիկը դուրս է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո՝ ձեռքում պահելով Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները:
«Մենք դա արեցինք, 11:0: Շենքում զարմանալի էներգիա կար: Շնորահակալություն բոլորին սիրո և աջակցության համար: Սիրում եմ այն, ինչ անում եմ»,- Instagram-ի իր էջում գրել է Շահբազյանը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



