Ինչ կարող է պատմել տղամարդու մասին նրա ծննդյան ամիսը
ЛАЙФՀՈՒՆՎԱՐ, ՍԵՊՏԵՄԲԵՐ
Սիրում է շփվել: Սիրում է նրանց, ովքեր սիրում են իրեն: Սիրում է ուշադրության կենտրոնում լինել: Գեղեցիկ արտաքինի եւ ներքինի համադրությունն է: Հաճախ է զայրանում: Ընկերներին վերաբերվում է որպես ամենակարեւոր մարդկանց: Համարձակ է ու անվախ: Միշտ նոր ընկերներ է գտնում: Նրան դյուրին է նեղացնել, բայց կարելի է արագորեն հաշտվել: Երազող է: Չի ուզում կառավարել իր էմոցիաները: Անկանխատեսելի է:
ՓԵՏՐՎԱՐ
Աբստրակտ մտածողություն ունի: Իրատես է ու խելացի: Միշտ տարբեր է: Գրավիչ է: Ավելի քան մեկ լավագույն ընկեր ունի: Հանդարտ է, ամաչկոտ եւ համեստ: Ազնիվ է եւ նվիրված: Ապստամբում է, երբ սահմանափակում են: Հեշտությամբ զայրանում է, բայց ցույց չի տալիս: Չի սիրում անպետք բաներ: Ներքուստ ռոմանտիկ է: Սնահավատ է եւ զվարճալի:
ՄԱՐՏ
Գրավիչ անհատ է: Շատ սեքսուալ: Քնքուշ է, ազնիվ, առատաձեռն: Սիրում է շատ խոսել: Անհավանական է համբուրվում: Հաճախ զայրանում է: Շատ համառ է ցանկացած իրավիճակում: Սիրում է, երբ իրեն նկատում են: Պատրաստ է հանուն ուրիշների ռիսկի դիմել: Միշտ հաջող ընտրություն է կատարում: Հետեւում է նորաձեւությանը: Երբեմն կարող է սրտեր կոտրել: Տանել չի կարողանում վիրավորել: Սիրում է հաճոյախոսություններ ստանալ: Հուսալի է: Երախտապարտ է, պատասխանում է բարությանը: Անկողնում լավագույնն է: Ուշադիր է, գնահատում է մարդկանց:
ԱՊՐԻԼ, ՀՈԿՏԵՄԲԵՐ
Հումորի զգացում ունի: Համառ է: Բարի է, լավ աշխատում է ուրիշների հետ: Վստահ է իր ուժերին: Զգայուն է: Հարուստ մտածողություն եւ լավ հիշողություն ունի: Խելացի է: Սիրում է տեղեկություններ փնտրել: Կարող է բոլորին զվարճացնել եւ ստիպել ծիծաղել, ինչպես նաեւ իր հետեւից տանել: Սիրում է սպորտ, երաժշտություն, հանգիստ եւ ճամփորդություն:
ՄԱՅԻՍ
Սեքսուալ է, սիրում է սեքս: Ակտիվ է եւ դինամիկ: Վճռական է եւ գրավիչ: Ուշադրություն է սիրում: Դիվանագետ է: Մխիթարում է մարդկանց, լուծում նրանց խնդիրները: Համարձակ է: Սովորաբար շատ ընկերներ է ունենում: Էմոցիոնալ է: Համառ: Լավ հիշողություն ունի:
ՀՈՒՆԻՍ
Սիրում է ինչ-որ նոր բան փորձել: Դժվար է հասկանալ եւ հասկանալի լինել: Հպարտ է իրենով: Ազնիվ է եւ նրբանկատ: Սրամիտ է: Նրան հաճախ են փորձում հավասարվել: Սիրում է մենակ լինել: Միշտ եզրահանգումներ է անում անցյալի եւ հին ընկերների մասին: Երբեք ընկերներ չի որոնում: Եթե չսադրեն, ագրեսիվ չէ: Սիրում է սիրված լինել:
ՀՈՒԼԻՍ
Այդ մարդու կողքին լինելը երջանկություն է: Սիրում է նոր ընկերներ գտնել: Հանճար է սիրախաղի հարցում: Մի օր կարող է հայտնի դերասան դառնալ:
ՕԳՈՍՏՈՍ
Էքստրավերտ: Համարձակ: Ուշադրություն պահանջող: Կարողանում է կառավարել իրեն: Նուրբ սիրտ ունի: Վստահ է իր ուժերին: Աղմկոտ է: Սիրում է խոսել ու երգել: Երազող է: Հեշտությամբ շեղվում է: Տանել չի կարողանում անվստահությունը: Հարուստ երեւակայություն ունի: Խորհրդավոր է: Բոլորի համար «հմայիչ» կամ «գեղեցիկ» է: Համառ է: Ուժեղ կամքի ուժ ունի:
ՆՈՅԵՄԲԵՐ
Համառ է ու դաժան: Կամային: Դյուրագրգիռ: Գրավում է մարդկանց, սիրում է ուշադրություն: Խորը զգացմունքներ ունի: Գեղեցիկ է արտաքնապես եւ ներքուստ: Մոտիվացման կարիք չունի: Բայց ամաչկոտ է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփման մեջ: Սիրում է երազել: Լավ երեւակայություն ունի: Սիրում է գրականություն եւ արվեստ: Սիրում է ճամփորդել: Չի սիրում տանը նստել: Աշխատասեր է:
ԴԵԿՏԵՄԲԵՐ
Գեղեցիկ է: Դուրս է մրցակցությունից ամեն ինչում: Ակտիվ է մարդկանց հետ փոխհարաբերություններում: Անհամբեր է եւ հավակնոտ: Ինչ-որ բան կազմակերպելու գործում ազդեցիկ: Դյուրին է խոսում, բայց դժվար է հասկանում: Բազմաթիվ գաղափարներ ունի: Զգայուն է: Գրավում է բոլորին եւ ուշադրություն է սիրում: Խորը զգացմունքներ ունի: