Եղանակը՝ Հայաստանում
ЭКОНОМИКА
Հայաստանի ողջ տարածքում նոյեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-9-ը ամենուր սպասվում է 5-6 աստիճանով տաքացում։ Հյուսիսարեւմտյան քամու ուժգնությունը կարող է հասնել 3-8 մ/վ-ի։
«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+1 աստիճան։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -4 -9, ցերեկը՝ +4+8,
Կոտայքի լեռներում գիշերը՝ – -4 - 9, ցերեկը՝ +4+8,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +10+12,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4 -9, ցերեկը՝ +4+8,
Լոռիում գիշերը՝ -3 -8, ցերեկը՝ +10+14,
Տավուշում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +13+16,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4 -9, ցերեկը՝ +4+8,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ – 0+3, ցերեկը՝ +12+14,
Արարատում գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ +13+15,
Արմավիրում գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ +13+15,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4 -9, ցերեկը՝ +4+8,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ +13+15,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +15+18,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2 -7, ցերեկը՝ +7+10,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +16+18 (հովիտներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +12+15)։