Առողջապահության նախարարությունում բունտ է հասունանում
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, առողջապահության նախարարությունում արշալույսները խաղաղ չեն:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, նախարարությունում քիչ չեն նրանք, որոնք առաջնորդվում են անձնական «մոտիվներով»:
Մասնավորաբար, վարչություններից մեկի պետը նշանակվել ու գործում է նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արտյոմ Սմբատյանի «տանիքի» ներքո:
Նախարարությունից մեզ պատմեցին, որ վարչության այդ պետը, օգտագործելով աշխատակազմի ղեկավարի հետ իր հարաբերությունները, դարձել է նախարարության «հարց լուծողը»:
Եվ, ըստ էության, նրանից է կախված աշխատակիցների և տարբեր աշխատանքային հարցերի վերաբերյալ Սմբատյանի վերաբերմունքը:
Այդ փաստը հատկապես դուր չի գալիս փոխնախարարներին, որոնք փաստացի կորցրել են ազդեցությունը նախարարության վարչությունների նկատմամբ:
«Այդ կինը նախարարությունում ուղղակի նյարդայնացնում է շատերին»,-ասաց մեր զրուցակիցը:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, նախարարությունում բունտ է հասունանում. մյուս վարչությունների պետերն ու աշխատակիցներն առաջիկայում բարձրացնելու են Արտյոմ Սմբատյանի ազատման հարցը: