Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ասաց, որ ցանկանում է տուն գնալ. մահացել է Հակոբ Արշակյանի հայրը

ОБЩЕСТВО

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ուզում եմ ձեզ մի փոքր պատմել հայրիկիս մասին։
Հայրիկս իրենց գյուղի առաջին ուսանողն էր։ 1969 թվականին ընդունվեց Պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի բաժինը։ Իր կյանքի երկրորդ տասնամյակում արդեն Երևանի ամրանների գործարանի գլխավոր կոնստրուկտորն էր՝ երիտասարդ, ստեղծագործ, նորարար, եռանդով լի։ Բազմաթիվ գյուտերի ու նորարարությունների հեղինակ, անվերջ ճանապարհորդում էր, սովորեցնում ու սովորում։ Նրա նման մարդկանց շնորհիվ Հայաստանը Խորհրդային վերջին տարիներին դարձավ արդյունաբերական, արտադրող, հզոր մի երկիր։
88-ի առաջին իսկ օրերից նա միացավ շարժմանն ու այլևս երբեք չբաժանվեց ազատության, անկախության, արդարության սկզբմունքների համար իր պայքարից։ Շարժման օրերին ինձ նստեցնում էր ուսերին ու տանում մարդկանց ծովի խորքերը, այսօրվա նման հիշում եմ այն օրը, երբ «Ղարաբաղ» կոմիտեի ազատված քաղբանտարկյալներին բերեցին հրապարակ՝ ուսերի վրա։
«Ես վերջին արտագաղթողը կլինեմ Հայաստանից», հաճախ կարելի էր լսել նրա պատասխանը 90-կաններին արտերկրյա բազմաթիվ ընկերություններից հնչող աշխատանքի առաջարկներին և ընկերների ու բարեկամների հորդորներին՝ դուրս գալ Հայաստանից իր մասնագիտական կարողություններն օգտագործել դրսում։

Մի օր շատ տխուր եկավ տուն, «Չընդունեցին» ասաց։ Վազգենի կոչին արձագանքելով գնացել էր անդամագրվելու «Մահապարտների» ջոկատին։
_ Քանի՞ երեխա ունես,_ հարցրել էր Վազգենը։
_ Երեք որդի։
_ Ցավում եմ, բայց մենք քեզ չենք կարող ընդունել մեր շարքերը, դեռ երեք զինվոր ունես մեծացնելու։
Հայրս, մի խումբ ընկրների հետ լծված էր զենքերի արտադրության գործին։ Դրա մասին մենք իմացանք տարիներ հետո։

Քանի որ գյուտարար էր, ստեղծեց բազմատեսակ արտադրական սարքեր, որոնք 90-ականներին, աղքատությունից դուրս բերեցին ոչ միայն մեր ընտանիքը, այլ նաև տասնյակ այլ ընտանիքներ, որոնք այդ սարքերով կարողանում են այնպիսի արտադրանք ստանալ, որը զրոյից շուկա մտնելու հնարավորություն էր տալիս։ Նրա սարքերը կարճ ծամանակում շուկայից դուրս մղեցին թուրքական նմանատիպ սարքերը։ Մինչև օրս էլ նրա սարքերը չեն փչանում, արտադրական հրաշքներ են գործում և մրցակիցը չունեն։ Հայրիկի արտադրած սարքերը մինչև օրս էլ գործում են Փարիզից մինչև Միլան, Մոսկվայից մինչև Լոս-Անջելես։ Նրա համար անհնարին խնդիր չկար, նրա ձեռքերը հրաշքներ էին գործում, աշխատում էր միայն սիրով, եթե իսկզբանե մարդը կամ աշխատանքը դուրը չեին գալիս, ոչ մի գումարի դիմաց գործը չեր սկսի։

Հայրս չէի սիրում բանակցել, առևտուրը իր աշխատանքի ամենատհաճ մասն էր, նա սիրում էր տեսնել իր սարքերն աշխատելիս, արժեք ստեղծելիս, մարդկանց հոգսերը թեթևացնելիս՝ ֆերմերից մինչև հրուշակագործ, մսամթերք արտադրողից մինչև առևտրական։ Հաճախ անձամբ գնում էր տեսնելու և համոզվելու, որ սարքը ճիշտ են աշխատեցնում, որ ծառայում է իր նպատակին։ Երթևեկելիս սիրում էր նշել․ «Այստեղ իմ սարքերն են աշխատում, երկուսը գնեցին, հրաշալի մարդիկ են»։ Հայրս սիրում էր կրկնել, որ իր հայրը՝ Հակոբը, սովորական պահակ էր ու այգեպան։ Երբեք թույլ չէր տալիս գոռոզանալ հաջողությամբ, բոլոր աշխատողներին՝ բանվորից մինչև տնօրեն, վերաբերվում էր հարգանքով, համեստությունը, ազնվությունն ու արդարությունը իր ուղենիշներն էին։
Հայրիկս մասնակցեց իր պետության գիտական ու արդյունաբերական զարգացմանը, մասնակցեց Անկախությունը շարժմանը, Արցախյան պատերազմի հաղթանակին, մասնակցեց Հեղափոխություն վերջնական հաղթանակին, հպարտացավ, նորից լցվեց հույսով, որ իր այդքան սիրած Հայրենիքը մի հզոր պետություն պիտի դառնա և հանգիստ սրտով հեռացավ մեզանից։

Հայրիկս ցանկացավ, որ մենք իր համար շատ չանհանգստանանք, ասաց, որ շատ է սիրում իր բոլորիս և ասաց, որ ցանկանում է Տուն գնալ։

Հայրիկիս հոգեհանգիստը տեղի կունենա այսօր(5 նոյեմբեր), ժամը 18:00-21:00, Փարաքարի Սբ․ Հարություն եկեղեցում, իսկ թաղման արարողությունը տեղի կունենա վաղը 13:00՝ նույն եկեղեցուց»։

 
 
 
 
 

 

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%