Ֆալկաոն բաց կթողնի «Ռեալի» հետ հանդիպումը
СПОРТ
Թուրքական «Գալաթասարայի» առաջատար Ռադամել Ֆալկաոն վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Ռեալի» հետ արտագնա հանդիպմանը, հաղորդում է AS-ը:
«Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Ֆատիհ Տերիմի որոշմամբ՝ Ֆալկաոն թիմի հետ կմեկնի Մադրիդ և հանդիպմանը կհետևի տրիբունայից:
Նշվում է, որ «Գալաթասարային» աջակցելու նպատակով թիմի հետ Մադրիդ կժամանի շուրջ 3000 երկրպագու:
Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» - «Գալաթասարայ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



