«Երիտասարդ կույսերի արյուն եմ խմում». բիկինիով Օլգա Օռլովան պատմել է գեղեցկության ու երիտասարդության գաղտնիքների մասին
ЛАЙФ
Երգչուհի, «Դոմ 2»-ի հաղորդավարուհի Օլգա Օռլովան այժմ վայելում է հանգիստը տաք վայրերում: Նա մեկնել է Դուբայ: Սակայն «Բլեստյաշիե» խմբի նախկին մենակատարը չի մոռանում Instagram-ում իր երկրպագուների մասին եւ նրանց ուրախացնում հանգստի ընթացքում արված լուսանկարներով:
Աստղը կանգ է առել ափին գտնվող ամենաթանկարժեք հյուրանոցում` Burj Al Arab Jumeirah: Նա որոշել է իրեն չծանրաբեռնել գործերով, այդ պատճառով ամբողջ օրն անցկացնում է կա´մ լողափին, կա´մ զբոսանավի վրա: Լուսանկարներից մեկում նա սեւ բիկինի է կրում, իսկ ձեռքին սաքսոֆոն է: Երկրպագուներն անմիջապես սկսել են ինտիմ բնույթի հարցեր ուղղել նրան: Օռլովային ապշեցրել է այդ արձագանքը:
«Օլգա, կարո՞ղ ես անկեղծ պատասխանել: Որքա՞ն ժամանակ ես ամենաերկարն անցկացրել առանց սեռական հարաբերության»,- հարցրել են հեռուստահաղորդավարուհուն: «Իսկ ինչո՞ւ է քեզ այդ տեղեկատվությունն անհրաժեշտ»,- կատակել է Օռլովան:
«Ինչպե՞ս է հնարավոր այդքան հիասքանչ տեսք ունենալ, Օլյա, դուք կրակոտ եք»,- նշել է երգչուհու երկրպագուներից մեկը: Օլգան իրեն չի կորցրել եւ պատասխանել է. «Խմում եմ երիտասարդ կույսերի արյունը»:
Եղել են նաեւ զայրալից մեկնաբանություններ: Գտնվել են նաեւ օգտատերեր, որոնք «Դոմ 2»-ի աստղին մեղադրել են ֆոտոշոփ օգտագործելու մեջ: «Դե թող ֆոտոշոփ լինի, եթե ձեզ համար այդպես ավելի հեշտ է»,- քննադատությանն արձագանքել է արտիստը: