Ազատվեք այս 20 բաներից մինչև Նոր տարի. տարին սկսեք նոր լիցքերով ու տրամադրությամբ
ЛАЙФ
Մինչև Նոր Տարի շատ քիչ ժամանակ է մնացել, իսկ դա նշանակում է, որ ժամանակն է ամփոփելու անցածը, նպատակներ դնելու և ազատվելու ամեն ավելորդից, որ խանգարում է ապրել։
• Թողեք մեղքի զգացումը, որը խանգարում է ձեզ անել այն, ինչ ցանկանում եք իրականում։
• Թողեք ձեր վախերը՝ անհայտության նկատմամբ։ Մի քայլ արեք և ձեր առջև կբացվեն նոր հնարավորությունները։
• Թողեք զղջումները։ «Ինձ միևնույնն է» միտքը անհրաժեշտ է ձեզ երբեմն։
• Թողեք անհանգստությունը։
• Թողեք այն մտքերը, թե ձեզ հետ մի բան այն չէ։ Դուք պետք եք այնպիսին, ինչպիսին կաք։
• Թողեք այն մտքերը, թե ձեր երազանքները կարևոր չեն։ Միշտ հետևեք ձեր սրտի թելադրանքին։
• Թողեք ամեն պարտականություն ձեզ վրա վերցնելու սովորությունը։ Առաջին հերթին ձեր մասին մտածեք։
• Թողեք այն մտքերը, թե բոլորը ավելի երջանիկ են, ավելի հաջողակ, քան դուք։
• Թողեք այն մտքերը, թե կյանքում ամեն բան պետք է ճշտի և սխալի բաժանել, սև ու սպիտակի։ Գնահատեք կյանքի բազմազանությունը։
• Թողեք ձեր անցյալը։ Ժամանակն է առաջ շարժվելու։
• Թողեք այն մտքերը, թե դուք այնտեղ չեք, որտեղ պետք է լինեիք։
• Թողեք հին սիրեցյալների և ընտանիքի նկատմամբ չարությունը։ Եթե սերն անցել է, դա չի նշանակում, որ այն չի եղել։
• Թողեք ավելին անելու և լինելու ցանկությունը։ Դուք ամեն բան արել եք և դա բավական է։
• Թողեք ամեն բան նախօրոք իմանալու ցանկությունը։ Ամեն բան իր ժամանակին։
• Թողեք փողի հետ կապված խնդիրները։ Պարտքերից ազատվելու պլան կազմեք։ Կենտրոնացեք ձեր ֆինանական բարեկեցության վրա։
• Թողեք մարդուն փրկելու կամ փոխելու ցանկությունը։ Ամեն մարդ իր սեփական ուղին ունի։
• Թողեք բոլորից հավանություն ստանալու ցանկությունը։ Ձեր յուրահատկությունը ձեզ առանձնահատուկ է դարձնում։
• Թողեք ձեր նկատմամբ ատելությունը։ Դուք դա ձեր կազմվածքը կամ կշեռքի թվերը չեք։ Հիշեք, որ աշխարհին դուք պետք եք այնպիսին, ինչպիսին կաք։