Արտակարգ դեպք Երեւանում. կինը սպառնում էր իրեն ցած նետել ծննդատան 5-րդ հարկից
ОБЩЕСТВОՀանրապետական ծննդատան 5-րդ հարկի պատուհանից այսօր՝ հունիսի 1-ին, մի կին փորձել է իրեն ցած նետել, սակայն բարեբախտաբար, բուժանձնակազմին հաջողվել է կանխել դեպքը եւ համոզել նրան չդիմել այդ քայլին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պերինտալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը:
Նա նշեց, որ կնոջը վիրահատել են, երեխան ծնվել է անհաս, այժմ բժիշկները պնդում են, որ երեխան մի քանի օր եւս մնա հիվանդանոցում, քանի որ բուժման կարիք ունի, իսկ կինը չի ցանկանում մնալ: Հիվանդանոցի տնօրենը կանչել է հոգեբաններին, հանրապետության գլխավոր հոգեբույժին, որպեսզի զրուցեն կնոջ հետ:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



