Ереван, 03.Август.2026,
00
:
00
ВАЖНО


«Բար­ձի­թո­ղի իրա­վի­ճակ է, «սու­պեր­նա­խա­րա­րու­թյուն­նե­րում» ան­գամ գոր­ծա­ռույթ­նե­րի բաշխ­վա­ծու­թյուն չկա».

ИНТЕРВЬЮ

Ավելի քան հինգ ամիս անց կառավարության կառուցվածքի փոփոխությունը որոշակի խնդիրներ է ստեղծել կառավարման համակարգում: 

Այդ խնդիրների մի մասը տեսանելի դաշտում է, որոնք ակամա փաստում են ոչ տեսանելի հատվածում առկա այն խառնաշփոթային իրավիճակների մասին, որոնք կան հատկապես «սուպերնախարարություններում»: 

Ո՞րն էր սպասելիքը, իրականում ինչի՞ հանգեցրեց փոփոխությունը, որքանո՞վ այն նպաստեց օպտիմալացման, ծախսերի կրճատման՝ ի սկզբանե հայտարարված նպատակների իրականացմանը: 

Հանրային կառավարման մասնագետ Սիրանուշ Սերոբյանը համադրում է մինչ այս հայտարարված նպատակներն ու խոսում այն վերջնարդյունքի մասին, որն այսօր առկա է կառավարման համակարգում: 

«Որպես նախարարությունների միացման հիմնական նպատակ՝ սկզբում նշվում էր օպտիմալացման գաղափարի մասին: 17 նախարարություն ունենալու իմաստը չէին գտնում, ըստ որի՝ սկսեցին մեկի ձեռքում կենտրոնացնել մի քանի նախարարություններ, որի արդյունքում ստեղծվեցին նաև, այսպես կոչված, սուպերնախարարություններ: 

Իրականությունն այն է, որ ինչպես երկրի ղեկն է կենտրոնացած մեկի ձեռքում, այնպես էլ նախարարություններում է: 

Այս ամենը տանում է մի վիճակի, երբ մենք պարզապես վերացնում ենք մասնագիտական կառույցները: Սպորտի նախարարությունը պետք է զբաղվեր սպորտի, մշակույթինը՝ մշակույթի, կրթությանը՝ կրթության հարցերով, բայց հիմա այդ ոլորտների բոլոր գործառույթներն իրականացվում են մեկ անձի ձեռքով: 

Այսինքն, մենք գերկենտրոնացնում ու արժևորում ենք մեկին՝ տալով իրեն բազմապիսի գործառույթներ: Այդուհանդերձ, հաշվի առնելով ոլորտային հիմնախնդիրները, որոնք չափազանց շատ են, կարող ենք շեշտել, որ մեկ նախարարությունն ի զորու չէ նմանատիպ գործառույթներ իրականացնել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց մասնագետը: 

Ս. Սերոբյանն ընդգծեց, որ այստեղ հարցը ձևական բնույթը չէ, հետևանքները պետք է դիտարկել խորքային տեսանկյունից. 

«Մենք այսպիսով ավիրում ենք մեր կրթության և գիտության համակարգը, մշակույթը, սպորտը ու մի շարք այլ ոլորտներ, որովհետև մենք յուրաքանչյուր բնագավառի առումով մասնագիտական մոտեցում չենք ունենում: 

Ունենում ենք մի իրավիճակ, երբ կայացվում են մակերեսային որոշումներ՝ չխորհրդակցելով որևէ մասնագետի հետ: 

Այս բոլոր խնդիրները հանգեցնում են նախարարությունների գերկենտրոնացմանը, որի պարագայում մարդիկ նույնիսկ չեն էլ կարդում, թե ի՞նչ է գրված որոշման մեջ, և ստորագրում են այն: 

Սա է խնդիրը, որ մեկ անձի որոշումից, քմահաճույքից կախված՝ նախարարություններում ևս բարձիթողի իրավիճակ է տիրում»: 

Մեր զրուցակցի խոսքով, ի սկզբանե հայտարարված նպատակը, ըստ որի՝ պետք է օպտիմալացում լիներ, ծախսեր կրճատվեին, ժամանակի ընթացքում խեղաթյուրվեց:

«Ի՞նչ տրամաբանության մեջ է տեղավորվում հայտարարված ռացիոնալացումը, ծախսերի նվազեցումը, երբ գաղտնի ձևով բարձրացվում են նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը: Եթե ծախսերը կրճատում ենք, որ որակ ստանանք, բայց արդյունքում հակառակն է ստացվում, այսինքն, որակ չենք ստանում, բայց ծախսերն ավելանում են, ապա այս ամենը չի բերելու սահմանված նպատակին: 

Եթե նպատակը օպտիմալացումն է, ապա այն պետք է լիներ ըստ ոլորտների և համապատասխան կադրերի մասնագիտացման: 

Որպես հանրային կառավարման մասնագետ, կողմ եմ օպտիմալացմանը, բայց այն արդյունավետ է աշխատում միայն այն դեպքում, երբ դրան զուգահեռ բարձրանում է որակը, և ոլորտին խորը տիրապետող մասնագետներ են բերվում: 

Մեր պարագայում ոչինչ չարվեց, պարզապես մի նախարարությունը կցվեց մեկ այլ նախարարության»,-ասաց նա՝ շեշտելով, որ կա նաև որակյալ կադրերի խնդիր:

«Եթե կադրն իր տեղում չէ, հետևաբար, նրանցից արդյունքներ ակնկալելն անիմաստ է: Մեզ մոտ ստացվեց այնպես, որ պաշտոնի նշանակվեցին «քայլողները»: 

Իսկ օպտիմալացման գնալուց առաջ իրականում առնվազն 3-4 ամիս պետք է լավագույնս ուսումնասիրվեր, մոնիթորինգ ու գնահատում իրականացվեր նախարարություններում, համաձայն որի՝ հնարավոր կլիներ որոշել՝ այս բաժինն անհրաժեշտ է, թե ոչ, այս մասնագետը անհրաժեշտ է, թե ոչ, և որոնք են նրա գործառույթները: 

Նախ՝ պետք էր ապահովել համապատասխանությունը, որակյալ մասնագետներով համալրել կամ վերապատրաստել առկա մասնագետներին: 

Միայն այդ դեպքում օպտիմալացումն արդարացված կլիներ: Բայց մեզ մոտ «սուպերնախարարություններում» անգամ գործառույթների բաշխվածություն չկա:

Հիմա կան նախարարություններ, որոնք ոչ միայն որևէ ոլորտային խնդիր չեն լուծում, այլ ավելին՝ իրենց գործունեության հետևանքով խնդիրները բազմապատկվել են: Սա օպտիմալացում չէ, այլ ընդամենը կադրային, այսպես կոչված, փոփոխություններ: 

Օպտիմալացում եզրույթի տակ ոչ միայն չկրճատվեցին նախարարությունների գործառույթները, այլ անգամ որոշ գործառույթներ ավելացվեցին: 

Ոչ մի գլոբալ փոփոխություն չեղավ, մեկը մեկին կցվեց, մի քանիսն էլ կրճատվեցին, ուրիշ՝ ոչինչ»,-հավելեց Ս. Սերոբյանը՝ ընդգծելով, որ պետական կառավարումը հիմնվում է կառավարության գործունեության վրա, որի մեջ ընդգրկված են նախարարությունները:

«Երբ նախարարությունների օղակը լավ չի աշխատում, երբ նախարարությունների միջև փոխհամաձայնություն չկա, հստակ նպատակներ, ծրագրեր ու պլաններ դրված չեն, ապա այս իրավիճակը կառավարման լուրջ խնդրի է տանելու: 

Նախարարությունների նման գործունեությունը հարվածի տակ է դնում պետական ամբողջական կառավարումը, որովհետև բոլոր համակարգերը փոխկապակցված են: 

Մեկի թուլությունը կամ մեկի անորոշությունը տանելու է մյուսի անորոշությանը: 

Երբ դատականի, օրենսդիրի ու գործադիրի միջև բալանսը խախտվում է, երբ դրանցից մեկն ավելի գերիշխող է դառնում, ապա խնդիր ենք ունենում, ինչն իր հերթին շղթայական ազդեցություն է ունենալու: Եթե կառավարման մարմինները ճիշտ տեղում են, ապա կունենանք դրական արդյունք, բայց այսօր պատկերը հակառակն է:

 Մենք գործ ունենք անորոշության, տարերայնության հետ: Գործ ունենք նաև ոչ ճիշտ, ոչ գրագետ ու ոլորտին չհամապատասխանող կադրերի և սխալ կառավարման գործընթացի հետ: 

Մեկը մեկի հետ չի խորհրդակցում, բայց չէ՞ որ պետք է մի նախարարությունն իմանա, թե մյուսն ինչ է անում: Նախարարությունները կցվել են իրար, որ համատեղ աշխատանք լինի, բյուջեն տնտեսվի, բայց ամեն մեկն իր համար է աշխատում: Իրականում այստեղ գործելաոճի խնդիր կա: Մեկի ձեռքում իշխանության կենտրոնացումը տարվել է նաև կառավարման այլ համակարգեր, նախարարությունների շրջանակ, որտեղ ևս առանց քննարկումների որոշումներ են կայացնում»: 

Ս. Սերոբյանի դիտարկմամբ, կառավարման համակարգի աշխատանքը խաթարվում է, մինչդեռ պետք է լուծվեին համակարգային խնդիրները: 

«Ակնառու ծախսեր են քննարկման առարկա դառնում. ինքնաթիռ, աշխատավարձեր, պարգևավճարներ և այլն: Անիմաստ, ոչ պիտանի ծախսեր են իրականացվում: 

Այս ամենը զայրացնում է հանրությանը, որովհետև ժողովուրդը հիմա սոցիալական ծանր իրավիճակում է, իսկ նախարարը մեկուկես միլիոն աշխատավարձ է ստանում այն դեպքում, երբ չի լուծվել ոլորտային որևէ խնդիր, երբ ոչինչ չի արվել: 

Նորմալ չէ, երբ պետական պաշտոնատար անձանց աշխատավարձերը կտրուկ բարձրանում են, բայց ժողովրդի կենսամակարդակը նույնն է մնում: Խնդիրն այն է, որ հասարակության ու պաշտոնյաների միջև պատնեշ կա: 

Մենք էլ ենք գիտակցում, որ նրանց լիազորել ենք գործառույթ իրականացնել, բայց նրանց աշխատավարձերի կտրուկ բարձրացումը ոչնչի դիմաց անընդունելի է: 

Մենք շատ լուրջ խնդիր ունենք ծախսերի տեսանկյունից: Աբսուրդային ծախսեր կան, որոնք աչք են ծակում: 

Այստեղ ոչ միայն թափանցիկության, այլև խելամիտ ծախսերի հարց կա: 

Գոյություն ունի բարեկեցության պետության մոդել, ըստ որի՝ պետական ծախսերը ևս հասցված են նվազագույնի, բյուջեից ընդամենը 3-4 տոկոսն է տրամադրվում ամբողջ կառավարման գործընթացն իրականացնելուն, իսկ մնացածն ուղղում են ոլորտային ծրագրերի իրականացմանը: 

Բայց մեր երկրում բյուջեի մեծ մասը ծախսվում է պետական ապարատի վրա: Խնդիրն այն է, որ ծախսերն իրականացվում են անկախ ամեն ինչից, իսկ պաշտոնյաները քմծիծաղով ու հեգնանքով պատասխաններ են տալիս «բա նախկին ինքնաթիռով գնա՞» տրամաբանության մեջ: 

Նմանատիպ ծախսերն անտրամաբանական են»,-ասաց մեր զրուցակիցը: 

Խոսելով նաև 2020թ. բյուջեով նախատեսված հաստիքային միավորների ավելացման հնարավորության մասին՝ Ս. Սերոբյանը նկատեց. 

«Նախ հարց է, թե ինչի՞ հաշվին են ավելանում հաստիքները: Սա ենթադրում է նաև պետական ապարատի ծախսերի աճ: 

Սա նույն անտրամաբանական որոշումների համատեքստում է: Երկրում լուրջ խնդիրներ կան, բայց մենք անընդհատ կառավարիչներ եք ավելացնում:

Ո՞րն է կառավարողների քանակն ավելացնելու իմաստը, երբ ուղղակի կարելի է գործ անել: 

Իհարկե, կադրերը թարմացնելը դրական է, բայց քանի որ այս իշխանությունները ամեն մի լավ բան խեղաթյուրում են, չեմ կարծում, որ ծախսերի ու հաստիքների ավելացումը որևէ դրական տեղաշարժ կտա կառավարման համակարգին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв