Ցուլերին օրը կստիպի այլ կերպ նայել իրենց և մյուսներին․ նոյեմբերի 9-ի աստղագուշակը
ЛАЙФԽոյ
Խոյերի համար այսօր կենսական կարևոր է լեզու գտնել մերձավոր շրջապատի, ինչպես նաև մարդկանց հետ, ումից կախված է իրենց կենցաղը: Օրը բարենպաստ է անձնական տարածքի ընդլայնման միջոցառումների, տանը, գրասենյակում հասունացած ձևափոխումներ կատարելու համար: Հնարավոր է զգացմունքների ավելցուկ, կոնֆլիկտներ կարող են առաջանալ բարի մտադրություններից: Ներընտանեկան խնդիրների լուծման մեջ արժե զիջողականություն դրսևորել:
Ցուլ
Ցուլերին օրը կստիպի այլ կերպ նայել իրենց և մյուսներին: Սովոր շրջապատում հնարավոր է հուզիչ իրադարձություն: Ճգնաժամը բարենպաստ կավարտվի: Հնարավոր է բացահայտեք ձեր մեջ որակներ, որոնց մասին չէիք էլ կասկածում: Բացառված չէ, որ խորանաք նոր դերի մեջ և սկսեք անել բաներ, որոնք ձեզ հատկանշական չեն, օրինակ՝ չափից դուրս շռայլ դառնաք ֆինանսական կամ զգացմունքային ոլորտում:
Երկվորյակ
Օրը կարող է անսպասելի փոփոխություններ բերել Երկվորյակների բյուջեում կամ ընդհանուր նյութական վիճակում: Բարձրանում է անսպասելի խոշոր ծախսերի հավանականությունը: Կարող է հաջող ավարտվել ռիսկային գործարքը: Հնարավոր է ստիպված լինեք չեղարկել կամ վերանայել դիետան: Եթե որոշել եք այցելել ընկերներին կամ ազգականներին, ձեզ կարող են չափից դուրս շատ կերակրել կամ շռայլորեն պարուրել ձեռագործ նվերներով:
Խեցգետին
Խեցգետինների համար օրվա ոչ բոլոր իրադարձությունները կանխատեսելի կլինեն, հաղթանակը երաշխավորված չէ, սակայն ցանկացած սցենար դրական եզր ունի և հույսի տեղ է թողնում: Օրը տրամադրում է լայն ժեստերի, սենտիմենտալության, արկածախնդրության: Զգացմունքների ինտիմության, անձնական տարածքի պահպանության ձգտումը կարող է հակադրվել ամբիցիաներին, հաջողության, հեղինակության ծարավին:
Առյուծ
Առյուծներին աստղերը խորհուրդ են տալիս ցանկացած նշանակալի նախաձեռնություն թողնել հաջորդ օրվան: Այսօրվա գլխավոր առաջադրանքը կարող է դառնալ անձնական տարածքում, մտերմիկ հարաբերություններում կամ սեփական հոգում կարգի հաստատումը: Հնարավոր է ավելորդ էնտուզիազմ, չափից դուրս իդեալիզմ: Բացառված չէ անգիտակից ձգտումը բարի գործերին, հոգևոր հարցերին: Անցանկալի է պատասխանատու ընտրություն կատարելը:
Կույս
Կույսերին խորհուրդ չի տրվում այսօր խորանալ առօրյա գործերի մեջ, քանզի նույնիսկ հետաքրքիր և սիրելի զբաղմունքները կարող են ձանձրացնել: Հարաբերությունները կարող են անհամ թվալ, եթե դրանցում պակասում է աղը: Հնարավոր է հեռանկարները և հնարավորությունները չափազանցելու, զգացմունքներին, ինտուիցիային, ազնիվ ձգտումներին չափից դուրս վստահելու հակում: Ռիսկային նախաձեռնությունները հաջող կավարտվեն:
Շարունակությունը՝ այստեղ