Երևանում տարբեր եկեղեցիներ ներխուժած անձինք անվայել արտահայտություններով վիրավորել են հավատացյալներին
ОБЩЕСТВОՆոյեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչներ, 57-ամյա Թամելա Ա․-ն և Հովհաննես Թ․-ն մուտք են գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ:
Աղբյուրի տեղեկություններով` նրանք եկեղեցու ներսում անվայել արտահայտություններ են վանկարկել և ըստ տեղեկութունների՝ նմանատիպ արարքներ կատարել են նաև այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
Во Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрд
3
Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»
4
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
5
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»



