Կեսարյան հատում. դառը ճշմարտություն, որը պարտավոր է իմանալ յուրաքանչյուր կին
ЛАЙФ
Շատերը կարծում են, որ կեսարյան հատումը երեխային լույս աշխարհ բերելու ամենահարմար և անցավ տարբերակն է, սակայն արդյո՞ք սա համապատասխանում է իրականությանը:
Որոշ դեպքերում կեսարյան հատումն անհրաժեշտություն է, սակայն լինում են նաև դեպքեր, երբ կինը պարզապես նախընտրում է այդ տարբերակը: Նման որոշում կայացնելուց առաջ պետք է մի լավ կշռել բոլոր ռիսկերն ու առավելությունները:
10 իրական փաստ կեսարյան հատման մասին
Սա իսկապես լուրջ վիրահատություն է, որն անհնար է իրականացնել առանց լրիվ կամ տեղային անզգայացման:
Կեսարյան հատմամբ ծննդաբերողների մահացության ռիսկը 5 անգամ ավել է, քան բնական եղանակով ծննդաբերության ժամանակ:
Հետագա հղիությունների ժամանակ բարդացումների մեծ ռիսկ կա:
Վերականգնողական երկար ժամանակահատված:
Մասնագիտական էթիկայի համաձայն՝ բժիշկը պարտավոր չէ կեսարյան հատում անցկացնել հղի կնոջ ցանկությամբ։ Եթե նա կարծում է, որ դա բացասաբար կանդրադառնա, կարող է հրաժարվել:
Որոշ դեպքերում կեսարյան հատումը ծննդաբերության ամենաանվտանգ եղանակն է:
Մեկ անգամ կեսարյան հատմամբ ծննդաբերելուց հետո հնարավոր է հաջորդ անգամ ծննդաբերել բնական եղանակով:
Այս կերպ ծնվելուց անմիջապես հետո առավել հավանական է երեխայի մոտ որոշակի բարդությունների (օրինակ՝ շնչառական) ի հայտ գալը:
Երեխան ծնվելուց հետո 6-12 ժամվա ընթացքում կարող է առավել քնկոտ լինել արված անզգայացման հետևանքով:
5 ցավոտ բան, որ լինում է կնոջ մոտ կեսարյան հատումից հետո
Կտրվածքի հատվածում ուժեղ ցավեր
Քորի զգացում կարերի հատվածում
Գազերի արտազատում
Արնահոսության երկար շրջան
Հետծննդյան դեպրեսիա
Անհապաղ դիմել բժշկի
Ցանկացած բորբոքային ախտանիշների ժամանակ
Կրծքի հատվածում ցավերի դեպքում
Հեշտոցի հատվածում հոտի փոփոխության դեպքում
Ցավերով ուղեկցվող միզարտադրության պարագայում
Ուժգին արնահոսության պարագայում։