Գիշերային խուլիգանություն Երեւանի կենտրոնում. Վնասել են ընթացքի մեջ գտնվող «Օպելը», կոտրել այլ մեքենաների ապակիները
ОБЩЕСТВОՆոյեմբերի 9-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Ագաթանգեղոսի եւ Խորենացու փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել մայրաքաղաքի կենտրոնում բնակվող 36-37 տարեկան երեք տղամարդու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն վայրում նրանք հնչեցրել էին հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իսկ նրանցից մեկը ձեռքի առարկայով վնասել էր ընթացքի մեջ գտնվող «Օպելը», կոտրել «Մերսեդեսի» եւ մեկ այլ «Օպելի» դիմապակիները՝ պատճառելով գույքային վնաս:
Նշանակվել են դատաապրանքագիտական փորձաքննություններ:
Վնասի չափը պարզվում է, նախապատրաստվում են նյութեր:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



