Հայտնաբերվել է «Անելիք բանկի» իրավաբանի սպանության մեջ կասկածվող անձը
ОБЩЕСТВОNews.am-ը գրում է.
Քիչ առաջ հայտնաբերվել եւ ձերբակալվել է նոյեմբերի 24-ին Երեւանի կենտրոնում «Անելիք բանկի» իրավաբանի սպանության մեջ կասկածվող 54-ամյա Մկրտիչ Պ-ն։ NEWS.am-ի տեղեկությունը հաստատել են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ Երեւանի Վարդանանց նոյեմբերի 24-ին կրակոցներ են հնչել, որի հետեւանքով սպանվել է «Անելիք բանկի» իրավաբանական ծառայության պետ, 32–ամյա Հովհաննես Աթանյանը:
NEWS.am-ին ականատեսները պատմել էին, որ մի տղամարդ է իջել տաքսիից եւ երբ Հովհաննես Աթայանը մոտեցել է իր մեքենային, այդ ժամանակ հնչել է կրակոց, ինչի հետեւանքով մահացել է: Սպանությանը, նախնական տեղեկություններով, նախորդել է վիճաբանությունը: Նախնական տեղեկություններով՝ վիճաբանության առարկան եղել է բանկային գործարքը։
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
За два месяца девять лет восполнится? «Паст»
3
Когда земля уходит из-под ног: «Паст»
4
Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBank
5
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»



