Նոյեմբերի 13-ի աստղագուշակը
ЛАЙФ
**Խոյ**. Առանձնահատուկ իրադարձություններ, օրվա պլաններում արմատական փոփոխություններ չեն լինի: Գործնական հանդիպումները հաջողությամբ կավարտվեն: Շատ ժամանակ անցկացրեք այնպիսի շրջապատում, որտեղ շփումը հետաքրքիր է:
**Ցուլ**. Քրտնաջան աշխատեք, եւ հաջողություն իրեն սպասեցնել չի տա: Ֆինանսական գործունեությունը, եթե ճիշտ է կազմակերպված, մեծ օգտուտներ կբերի ձեզ: Նյութական հատուցում կստանաք ծախսած ջանքերի եւ էներգիայի համար:
**Երկվորյակ**. Կարող եք ինքներդ ձեզ կոտրված զգալ: Արդյունքում ամեն բան կարծես բաց եք թողնում ձեռքից: Այնուամենայնիվ օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար: Հաղթահարեք ինքներս ձեզ: Սիրելի մարդու հետ հարաբերությունները կլինեն ներդաշնակ:
**Խեցգետին**. Օրը հարմար է ինչ որ նոր գլոբալ բան սկսելու համար: Արդեն ունեցած գործերը հասցրեք ավարտել: Օրը կլինի տրամադրող եւ ներդաշնակ գործնական տեսանկյունից:
**Առյուծ**. Հիմա դուք ընդունակ եք չմտածված քայլերի: Հնարավոր է ձեր պոռթկունությունը անձնական խնդիրներ ստեղծեն: Որոշումներ կայացնելուց մի շտապեք: Հարաբերությունները սիրելիի հետ կվտանգվեն, եթե ձեզ չհավասարակշռեք:
**Կույս**. Հաջողությունը կուղեկցի ձեզ բոլոր ձեռնարկներում: Օրը հարմար է հանգստանալու համար: Եթե զգում եք, որ չեն գնահատում ձեր ջանքերը, ապա պարզապես դադար վերցրեք եւ ժամանակն ինքներդ ձեզ հատկացրեք: Զբաղվեք առողջությամբ:
**Կշեռք**. Ձեր աշխատանքից գոհ կլինեք: Լավ կանցնեն հատկապես գործնական բանակցությունները: Անձնական հաջողություն եւս կունենաք եւ դա կբարձրացնի ձեր տրամադրությունը: Եթե նոր գաղափարներ կունենաք, ապա մի շտապեք այլոց հետ դրանցով կիսվելով:
**Կարիճ**. Պատրաստ եղեք դժվարությունների դիմակայելու: Դրանք կհայտնվեն ձեր ճանապարհին այսօրվանից: Կարող եք ունենալ հիասթափություններ հարազատ մարդու պահվածքի պատճառով: Զբաղվեք այն գործով, որը ձեզ մոտ լավ է ստացվում:
**Աղեղնավոր**. Այժմ ժամանակն է, որպեսզի հին խնդիրներին նորովի նայեք եւ անակնկալ որոշումներ փնտրեք: Կարելի է կարգի բերել գործերը, սակայն փաստաթղթեր ձեւակերպել այսօր խորհուրդ չի տրվում: Պարտք մի վերցրեք: Օրը հարմար է ռոմանտիկ հարաբերությունների եւ սիրային արկածների համար:
**Այծեղջյուր**. Հեռու մնացեք գործարքներ կնքելուց եւ նոր նախագծեր սկսելուց: Այնտեղ, որտեղ հնարավոր է նվազեցնել ձեր պարտականությունների բեռը, փորձեք անել այդպես: Այլոց խնդիրների մեջ մի խառնվեք: Փորձեք պահպանել լավ տրամադրություն եւ խուսափել հուզմունքից:
**Ջրհոս**. Հարմար ժամանակ է մասնագիտական գործունեության մեջ փոփոխություններ մտցնելու համար: Հատկապես կարեւոր գործերը առանձնացրեք եւ զբաղվեք դրանցով: Սա հարմար ժամանակ է սիրային հարցեր կարգավորելու համար: Նոր ծանոթություններն ու հանդիպումները կարող են արմատական նշանակություն ունենալ ապագայի համար: