Ереван, 03.Август.2026,
00
:
00
ВАЖНО


«Արտաքին քաղաքականության մասով ընդհանրապես պատկերացումներ չունեն»

ИНТЕРВЬЮ

Երկօրյա այցով Հայաստանում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այցի շրջանակում որոշակի ուղերձներ հնչեցին, որոնք, եթե չասենք ծայրահեղ տարբեր, ապա տարատեսակ մեկնաբանությունների արժանացան: 

Քաղաքագետ Արմեն Բադալյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է այդ ուղերձներին, խոսել Արցախյան հարցի, ինչպես նաև ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականության փոխկապակցվածության ու բալանսավորման խնդիրների մասին: 

Քաղաքագետը ՌԴ ԱԳ նախարարի այցը նախ դիտարկում է այն լուրերի տրամաբանության մեջ, համաձայն որոնց՝ Ռուսաստանի ղեկավարությունն անհանգստացած է ԱՊՀ տարածքներում, այդ թվում՝ Հայաստանում, ԱՄՆ-ի կողմից ստեղծված լաբորատորիաների գործունեությունից, ըստ որի՝ կար դրանք կանոնակարգելու ցանկություն. 

«Հիմնականում այդ նպատակն էր նշվում։ Այդուհանդերձ, չէր կարող անդրադարձ չլինել Արցախյան հարցին։ Եվ ՌԴ ԱԳ նախարարի կողմից հնչեց այն միտքը, որ հարցի ցանկացած վերջնական որոշման առումով իր համաձայնությունը պետք է տա Արցախի ղեկավարությունը: 

Ես վերոնշյալին չեմ անդրադառնա զուտ Արցախյան հարցի բանակցային ձևաչափի համատեքստում, բայց այստեղ մի քանի մոտեցումների մասին կարող ենք խոսել, տարբեր կերպ կարող ենք մեկնաբանել, որովհետև այնքան էլ միանշանակ չէ, թե ուղերձը կոնկրետ ում էր ուղղված։ 

Նախ` կարող ենք ասել, որ սա մեսիջ էր Արցախյան կոնֆլիկտի երեք կողմերին, ըստ որի՝ առանց Արցախի բնակչության բանակցային որևէ գործընթաց առաջ չի գնա։ 

Բացի այդ, դա կարող է մեսիջ լինել նաև Ադրբեջանի իշխանություններին, նաև Հայաստանի իշխանություններին, որովհետև, ի վերջո, կան որոշակի խոսակցություններ այն մասին, որ Հայաստանը, փոխելով և Արցախում իր համար ցանկալի ղեկավարություն ունենալով, կարող է որոշակի քաղաքական գործընթացներ սկսել բանակցային գործընթացում, որն ավելի շատ հայտնի է Բոլթոնի ծրագիր անունով։ 

Եվ այստեղ ուղղակի մեսիջ ուղարկվեց Արցախին, որ առանց ձեր համաձայնության այդ գործընթացը որևէ կերպ առաջ չի գնա, և, անկախ նրանից, թե Հայաստանի իշխանությունները կողմ, թե դեմ են Բոլթոնի ծրագրին, վերջնական որոշումը պետք է տա Արցախը։ 

Իսկ Արցախը, բնականաբար, այդ ծրագրին դեմ կլինի»։

Արմեն Բադալյանի խոսքով, այս պահի դրությամբ միգուցե բանակցային գործընթացում ինչ-որ առաջընթաց չկա, բայց Արցախի շուրջ զարգացումներ կան, որոնք պայմանավորված են որոշակի փոփոխություններով. 

«Օրինակ՝ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերություններն են լավանում, և Ռուսաստանն էլ ավելի է ուզում ամրապնդել դիրքերը։ 

Եվ, բնականաբար, Արցախի հարցն ինչ-որ չափով տեղավորվում է իր՝ մերձավորարևելյան քաղաքականության մեջ, և ինչ-որ գործողություններ պետք է իրականացնի՝ այդ հարցի՝ իր համար լուծելի տարբերակն ամրապնդելու համար։ 

Թուրքիան իր հերթին իր շահագրգռվածությունն ունի այդ հարցում, ԵՄ-ն՝ իր, որն արտաքին քաղաքականության կոնտեքստում որոշակի գործողություններ է իրականացնում։ 

Իհարկե, ավելի քիչ, քան Ռուսաստանը։ ԱՄՆ-ն նույնպես շահագրգռվածություն ունի, Իրանը՝ ևս, որն իր արտաքին քաղաքականությունն իրականացնում է՝ հաշվի առնելով նաև Արցախի հարցի առկայությունը»։

Քաղաքագետը համաձայն չէ այն տեսակետների հետ, թե Հայաստանից հնչեցրած ուղերձները ՌԴ դիրքերի ամրապնդման և ազդեցության ավելացման բաղադրիչներ ունեն։ 

«Բոլոր երկրները միշտ էլ ամրապնդում են իրենց դիրքերը, բայց չեմ կարծում, թե այսօր Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում էականորեն թուլացել են։ 

Հակառակ իրավիճակը կա։ Այսօր ԱՄՆ-ն Թրամփի քաղաքականության հետևանքով հեռանում է հզոր և աշխարհաքաղաքական կարևոր ռեգիոններից։ 

Եվ, մասնավորապես, Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերն այդ առումով չեն թուլացել։ 

Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի մարտունակությունն է կրկնապատկվում, Վրաստանում կա մի իշխանություն, որն առնվազն թշնամական չէ Ռուսաստանի նկատմամբ, ավելին՝ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները լավացնելուն ուղղված քայլեր է իրականացնում, որին աջակցում է Ֆրանսիան։

 Իրանի հետ հարաբերությունները, որոշակի խրթին կետերով հանդերձ, բավականին լավ են ՌԴ-ի հետ։ Ռուս-թուրքական հարաբերությունները կոնկրետ Սիրիայի համատեքստում որոշակիորեն լավացել են։ 

Մեծ հաշվով, Ռուսաստանի դիրքերը չեն թուլացել, ըստ որի՝ կարող էինք ասել, թե Լավրովն իր ելույթներով դրանք կարող էր վերականգնել կամ հզորացնել։ 

Առհասարակ, պետք է հաշվի առնել նաև այն, որ դիվանագիտությունը երկու կողմ ունի. հրապարակային ասվածը մի բան է, մեկ այլ բան՝ փակ դռների հետևում իրականացվող գործունեությունը»,շեշտեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին՝ Ա. Բադալյանը նկատեց. 

«Հայաստանի իշխանությունների նկատմամբ դեռ որոշակի անվստահություն կա, և այդ գործոնը դուրս չի եկել։ 

Ի վերջո, պարզ չէ, թե Հայաստանի իշխանությունները ե՞րբ էին ճիշտ՝ այն ժամանա՞կ, երբ ասում էին՝ ԵԱՏՄ-ն վատն է, ապրիլյան պատերազմը եղել է Ռուսաստանի «դաբրոյով», պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից, թե՞ հիմա, երբ ասում են՝ ապրիլյան պատերազմի մեջ Ռուսաստանը մեղավոր չէ, իսկ ԵԱՏՄ-ն մեզ համար գերցանկալի կառույց է։ 

Երեկվա ու այսօրվա ճիշտ լինելու գործոնին ևս մեկ հանգամանք է ավելանում. դեռ հարց է, թե ԱՄՆ-ում ով կհաղթի՝ «թրամփիստնե՞րը», թե՞ դեմոկրատ գլոբալիստները, և հարց է, թե վերջինների հաղթանակի դեպքում Հայաստանի իշխանություններն իրենց ինչպես կպահեն, որովհետև Ռուսաստանի իշխանությունները տեսնում են, որ Հայաստանում ավելի ու ավելի են ամրապնդվում գլոբալիստների և նրանց ճամբարի ակտիվ ներկայացուցիչներ սորոսականների դիրքերը։

Այս ամենը, իհարկե, որոշակի կասկածներ է առաջացնում, բայց դա չի նշանակում, որ այսօր Հարավային Կովկասում ՌԴ-ի ազդեցությունը նվազել է, որի համար ստիպված է քայլեր անել։ 

Իրականում ՌԴ-ն ամեն անգամ ամրապնդում է իր քայլերը, որովհետև տարածաշրջաններում իրենց ազդեցությունը ուժեղացնելու մրցակցությունը աշխարհաքաղաքական կենտրոնների համար ամենօրյա աշխատանք է»։ 

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանն ընդհանրապես՝ Արմեն Բադալյանը շեշտեց, որ պետք չէ մոռանալ, որ սովորաբար արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: 

«Պարզապես Հայաստանի պարագայում հակառակն է՝ ներքին քաղաքականությունն է արտաքին քաղաքականության շարունակությունը։ 

Հայաստանի իշխանությունները պատկերացում չունեն ու այդպես էլ չձևակերպեցին, թե ինչպիսի՞ պետություն են ուզում ունենալ առաջիկա 10-15 տարիների ընթացքում, դրա համար ի՞նչ հայեցակարգեր են պետք։ 

Չասացին, թե տնտեսության ո՞ր ճյուղերը պետք է զարգացնել, որ ըստ այդմ հասկանան, թե որ երկրների հետ է պետք խորացնել հարաբերությունները՝ հնարավոր ներդրումներ բերելու համար։ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում մի քիչ ավելի չեզոք, հեռացող քաղաքականություն է այսօր վարում։ 

Այլ երկրներն են իրենց դիրքերն ամրապնդում այնտեղ։ Հստակ չէ նաև, թե ինչպիսի՞ն է Հայաստանի վերաբերմունքն այդ հարցի վերաբերյալ։ 

Բավականին, այսպես ասած, «եփող» տարածաշրջանի վերաբերյալ Հայաստանը որևիցե դիրքորոշում չունի, ինչը ցույց է տալիս ու մեկ անգամ ևս ապացուցում է, որ Հայաստանի իշխանություններն ընդհանրապես արտաքին քաղաքականության մասով պատկերացումներ չունեն: 

Իսկ երբ պատկերացումներ չկան, և չես կարողանում արտաքին ուղղությունների, երկրների հետ հարաբերություններ կառուցելու, դրանք խորացնելու ուղղությամբ օրակարգային հարցեր ձևակերպել, պատասխանել հարցին, թե Հայաստանի տեղն աշխարհում ո՞րն է լինելու, հեռուն գնալ հնարավոր չի լինի։ 

Իսկ երբ պատկերացումներ չկան, արտաքին քաղաքականությունը սահմանափակվում է «ԵԱՏՄ-ն լավն է» ասելով և ԵՄ երկրների ղեկավարների հետ սելֆի անելու տրամաբանությամբ։ 

Օրինակ՝ Հայաստան-Ֆրանսիա կապերի միակ նվաճումը վարչապետի սելֆին է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նույնը կարելի է ասել նաև որոշ այլ երկրների մասով։ 

Մեծ հաշվով, արտաքին քաղաքականության պատկերացումը սելֆիների մակարդակում է, ըստ որի՝ եթե Մակրոնի հետ լավ սելֆի ես անում, ուրեմն, լավ հարաբերություններ ունես Մակրոնի հետ։ 

Բնականաբար, նման պատկերացումներով չես կարող առաջ բերել երկրի արտաքին քաղաքականության օրակարգային հարցերը, ինչ-որ քննարկումներ իրականացնել, և դրանով նպաստել Հայաստանի զարգացմանը»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ մյուս ուժերի մոտ ևս չի փայլում արտաքին քաղաքականության բաղադրիչը։

«Խնդիրն այն է, որ մյուս ուժերը ևս հստակ չեն ներկայացնում արտաքին քաղաքականության այն մոտեցումները, որոնք կարող են փոխել նաև ներքաղաքական կյանքը։ Պետք է գիտակցել, որ միայնակ հնարավոր չէ հաջողության հասնել, ինտեգրման բազմակողմանի քաղաքականություն պետք է իրականացնել։ 

Եթե «Իմ քայլը» խմբակցությունը ցույց չի տալիս այդ հայեցակարգերը, մյուսները պետք է ցույց տան դրանք։

 Եվ այստեղ սխալ են այն տարածված պատկերացումները, թե խնդիրը կեղծ օրակարգերն են, անկարևոր հարցերը, որոնք ուշադրության կենտրոնում են հայտնվում։ Խնդիրն այն է, որ մյուս քաղաքական ուժերը դառնում են այդ կեղծ օրակարգերի գերին։ 

Եթե այս կամ այն ուժը դրական օրակարգ առաջարկի, կեղծ օրակարգերի հետևից ոչ ոք չի գնա։ 

Բայց քանի որ ոչ ոք օրակարգ չի առաջարկում, ստիպված բոլորը գնում են իշխանության կողմից առաջ մղած կեղծ օրակարգերի հետևից՝ քննադատելով կամ պաշտպանելով դրանք»,-եզրափակեց քաղաքագետը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв