5 բան, որ պետք է անել մինչև 30 տարեկան
ЛАЙФԺամանակը գնում է, դրան զուգահեռ փոխվում են նաև կանոնները, որոնց արժե հետևել, եթե ուզում ես երջանիկ ապրել:
Մեր իրավունքը չէ քեզ ապրել սովորեցնել կամ որևէ բան թելադրել: Բայց խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել այն կարևոր բաներին, որոնք ապահովում են քո կյանքի որակը:
Պատմում ենք այն 5 կարևոր բաների մասին, որոնք, մեր կարծիքով, դու պետք է անես` մինչև 30 տարեկան դառնալդ: Հետո չասես, թե չենք զգուշացրել քեզ:
Կողմնորոշվիր կոչմանդ հարցում: Հասկացիր, թե ինչով ես ուզում զբաղվել, ով ես ուզում լինել, ինչ ես ուզում անել աշխարհի, մարդկանց ու քեզ համար: Շատերն ընդունվում են համալսարան, սովորում, ավարտում ու հանկարծ պարզվում է, որ պարզապես իրականացրել են իրենց ծնողների երազանքը: Կանգ առ… Եթե նույնիսկ ինքդ ես նման իրավիճակում, ապա հիշիր, որ ամբողջ կյանքում ուրիշի երազանքները, ցանկություններն ու պահանջները կատարելով` դու դադարում ես ապրել քո սեփական պատմությունը: Մենք հավատում ենք, որ քո պատմությունն ավելի վառ, հետաքրքիր, գունեղ ու սիրուն կարող է լինել: Ուստի, որքան հնարավոր է շուտ կողմնորոշվիր: Դա, իհարկե, չի նշանակում, որ պետք է փակ լինել նոր բաների համար: Բայց հստակ ուղղություն ունենալն ամենաճիշտ բաներից մեկն է, որ կարող ես անել ինքդ քեզ համար:
Ձեռք բեր ֆինանսական անկախություն: Քո ֆինանսական անկախությունը կօգնի քեզ ապրել այնպես, ինչպես ցանկանում ես: Ոչ ոք չի կարողանա ճնշել քեզ, մանիպուլյացիայի ենթարկել կամ անսպասելի զրկել որևէ բանից:
Շարունակությունը՝ այստեղ