Ֆուտբոլի Հայաստանի հավաքականում դավաճանություն է եղել. ՀՖՖ նախագահ
СПОРТՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղի ժամանակ հավաքականի «դավաճանություն է եղել»:
«Ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ամբողջ ազգի սեփականությունն են: Շատ ճիշտ է, երբ բոլորը դժգոհում են: Ես, որպես ֆեդերացիայի նախագահ պետք է ամեն ինչ անեմ, որ դուրս գանք այս ճգնաժամային իրավիճակից: Մեր հավաքականի ֆուտբոլիստները պարզապես չեն ցանկանում խաղալ:
Իսկ ինչ վերաբերվում է Ալբանիայի հետ խաղին, ապա այդ խաղում դավաճանություն է եղել: Ալբանիայի հետ խաղին աշխարհի լավագույն մարզիչն էլ լիներ, արդյունքը նույնն էր լինելու»,- ասաց Հայաստանի ֆ ուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղից հետո միջազգային ԶԼՄ-ներում լուրեր պտտվեցին, որ հավաքականի մի քանի ֆուտբոլիստները վաճառել են հանդիպումը 2 միլիոն եվրոյով: