2020-ի բյուջեն ամենեւին չենք համարում հեղափոխական. Միքայել Մելքումյան
ЭКОНОМИКА2020 թվականի պետական բյուջեն ամենեւին չենք համարում հեղափոխական եւ տնտեսական հեղափոխությունը չսպասարկող բյուջե է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով, այն ցուցանիշներով, որոնք դրված են բյուջեում, մենք չենք կարող հասնել այն նպատակներին, որը քաղաքական հեղափոխության ընթացքում բոլորի մոտ առաջացրել է դրական սպասումներ:
«Ավելին, այն մտահոգությունները, որ մենք դեռեւս փետրվարին արտահայտել ենք 5-ամյա ծրագրի ցուցնաիշների հետ կապված, ճիշտ էին, որ այսպիսի ցուիցնաիշներով չենք կարող ապահովել գրագետ քաղաքականություն եւ իրականություն դարձնել տնտեսական հեղափոխությունը:
ՀՆԱ 4,9 տոկոս աճը նահանջ ենք համարում, այն չի ապահովում բնակչության կենսամակարդակի, մեր պաշտպանության համակարգի լիակատար երաշխիքները:
Թոշակների ու աշխատավարձերի բարձրացումը, որի մասին խոսում է կառավարությունը, խիստ անբավարար է: Մասնավորապես, արդյունաբերությունն աճելու է 5 տոկոս, գյուղատնտեսությունը 0,5 տոկոս, շինարարությունը 4 տոկոս, հարկային մուտքերի սպասումները 9 տոկոսից իջել է 6 տոկոս»,-ասաց Մելքումյանը: