Եկա, տեսա, հաղթեցի. Իբրահիմովիչը դիմել է «Լոս Անջելես Գելաքսիի» երկրպագուներին (ֆոտո)
СПОРТՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ նոր պայմանագիր չի կնքելու ամերիկյան ակումբի հետ:
«Եկա, տեսա, հաղթեցի: Շնորհակալ եմ «Լոս Անջելես Գելաքսիին», որը հնարավորություն տվեց կրկին կենդանի զգալ ինձ:
«Լոս Անջելես Գելաքսիի» երկրպագուներին՝ դուք ցանկանու՞մ էիք Զլատանին, դուք ստացաք Զլատանին: Այժմ կարող եք կրկին բեյսբոլ նայել»,- գրել է Իբրահիմովիչը Թվիթերի իր պաշտոնական էջում:
Ավելի վաղ «Լոս Անջելես Գելաքսիի» նախագահ Քրիս Կլայնը ևս հայտարարել էր, որ Իբրահիմովիչը չի շարունակի մրցելույթներն ամերիկյան ակումբում:
38-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլանը»:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян




