Խամես Ռոդրիգեսը վնասվածք է ստացել
СПОРТՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը վնասվածք է ստացել Կոլումբիայի հավաքականում, հայտնում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։
Խամես Ռոդրիգեսը ծնկի ցավերի պատճառով չի կարողացել ավարտել Կոլումբիայի թիմի մարզումը եւ առաջիկայում բուժզննում կանցնի։
Վնասվածքի պատճառով Խամես Ռոդրիգեսը բաց կթողնի Պերուի հավաքականի հետ ընկերական հանդիպումը, որը նոյեմբերի 16-ին է։
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը նախորդ երկու մրցաշրջանը Մյունխենի «Բավարիայում» վարձակալությամբ անցկացնելուց հետո վերադարձել է Արքայական ակումբ։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 7 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



