«Խանգարում եմ շատերի կանանց և սիրուհիներին, ինձ բոլորը խանդում են, ես մեղավո՞ր եմ»․ Նաիրա Մովսիսյան
ЛАЙФ«Խանգարում եմ շատերի կանանց և սիրուհիներին, ինձ բոլորը խանդում են, ես մեղավո՞ր եմ»․ Նաիրա Մովսիսյան
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը տևական ժամանակ է՝ էկրաններին չի երեւում: Նա իր բուն մասնագիտությամբ չէր զբաղվում այնքան ժամանակ, մինչև որ առաջարկ ստացավ ռեժիսոր Հարություն Խալաֆյանից նկարահանվելու սիթքոմում: «Այդ ձեւաչափում առաջին անգամ եմ հանդես գալու: Սիրով ընդունեցի հրավերն այն ռեժիսորից, որի հետ աշխատել եմ դեռեւս տասը տարի առաջ: Նկարահանումները դեռ մի քանի ամիս կտևեն, մանրամասներ հայտնել չեմ կարող:
Միայն մի հետաքրքիր բան փաստեմ. երբ Հարությունն ինձ առաջարկ արեց, ասաց. «Եթե գլխավոր դեր չլինի, կհամաձայնե՞ս խաղալ»: Արի ու տես, որ ես ոչ մի նախագծում գլխավոր դեր չեմ խաղացել, բայց հենց ես եմ հիշվել, երբեմն էլ ինձնով է հիշվել անգամ նախագիծը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասանուհին՝ հավելելով, որ շատ էր կարոտել իր մասնագիտությունը:
Հարցին, թե ինչու էր այս ընթացքում պասիվացրել իր գործունեությունը, Նաիրան պատասխանեց. «Որովհետեւ պրոդյուսերները թայֆայական մտածողություն ունեն, իսկ ռեժիսորի խոսքն էլ մեր երկրում որոշիչ չէ»:
Մենք հետաքրքրվեցինք՝ Նաիրան շարունակում է արդյոք զբաղվել իր երկրորդ մասնագիտությամբ՝ դիմահարդարմամբ: «Այո, իհարկե, տանն ընդունում եմ այցելուներ, սրահ չունեմ: Տարիներ առաջ ունեցել եմ, բայց հիմա նպատակահարմար չէ սրահ բացելը»,-մեկնաբանեց դերասանուհին:
Երկրպագուները կհիշեն, որ Նաիրան մեկ տարի էր՝ առողջ ապրելակերպի քարոզչության հետ կապված գործունեություն էր ծավալում, ուղիղ միացումներ էր ունենում «Ֆեյսբուքում», խորհուրդներ տալիս անձնական փորձից, հյուրընկալում մասնագետների: Հիմա, սակայն, նա դադար է վերցրել: «Նայում ես շուրջդ ու տեսնում ես, որ ուրիշներն անում են այն, ինչ դու, բայց փող են աշխատում, իսկ ես միայն հաճույքիս համար էի զբաղվում դրանով»,-ասաց մեր զրուցակիցը:
Շարունակությունը՝ այստեղ