Առյուծներին այսօր ինչ-որ մեկը կփորձի նեղացնել․ Նոյեմբերի 16-ի աստղագուշակը
ЛАЙФԽոյ: Այսօր օգնության կարիք կունենաք։ Հնարավոր է, որ միայնակ չկարողանաք գլուխ հանել, այնպես որ, դիմեք մտերիմների օգնությանը։ Եթե հարազատները ժամանակ չունենան ու չկարողանան ձեզ օգնել, դա դեռ պատճառ չէ, որպեսզի հուսալքվեք։ Փորձեք սեփական ուժերով լուծել խնդիրները։
Ցուլ: Այսօր չափազանց ճկուն կլինեք ու կկարողանաք հաղթահարել դժվարությունները։ Աչքի ընկնելու համար մի մերժեք այն մարդկանց, որոնք օգնության համար են դիմում։ Դա ուշադրություն գրավելու ու համապատասխան ծանոթություններ հաստատելու լավագույն տարբերակն է։
Երկվորյակ: Այսօր էներգիայով լեցուն կլինեք, սակայն չեք կարողանա այն ճիշտ օգտագործել։ Հնարավոր է, որ տրամադրության կտրուկ փոփոխություններ լինեն, ինչը բացասական ազդեցություն կունենա շրջապատի մարդկանց վրա։ Փորձեք կառավարել ձեր զգացմունքները։
Խեցգետին: Այսօր դժվարությամբ լեզու կգտնեք ձեր սիրելիների հետ։ Հնարավոր է, որ փոքրիկ վեճեր ունենաք, որոնք կփչացնեն ձեր տրամադրությունը։ Օրվա վերջում փորձել հարթել իրավիճակն ու լավ ժամանակ անցկացնել մտերիմների հետ։
Առյուծ: Այսօր ինչ-որ մեկը կփորձի նեղացնել ձեզ։ Ոչ մի դեպքում ցույց մի տվեք ձեր թուլությունն ու հնարավորինս ուժեղ կեցվածք ընդունեք։ Թույլ մի տվեք, որ նրա խոսքերը վիրավորեն ձեզ և պարզապես արհամարհեք նրան։ Օրվա վերջում հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կստեղծվի։
Կույս: Այսօր պետք է ուշադրություն դարձնեք ձեր ֆիզիկական վիճակին ու առողջությանը։ Հնարավոր է, որ առողջական փոքրիկ խնդիրներ ունենաք, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ, այնպես որ, սկսեք առողջ ապրելակերպ վարել ու մարզվել։