Հայ եկեղեցին նշում է Ս. Անդրեաս եւ Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրը. վերջինիս խաչել են
КУЛЬТУРА«Ս. Անդրեաս առաքյալը, մինչ Հիսուս Քրիստոսին հետեւելը, նախապես եղել է Հովհաննես Մկրտչի աշակերտը: Այս մասին տեղեկացնում է qahana.am-ը:
Նա Պետրոս առաքյալի եղբայրն ու արհեստակիցն էր: Փրկչի համբարձումից եւ Ս. Հոգու էջքից հետո Անդրեաս առաքյալը քարոզել է Հյուսիսային Հունաստանում եւ սկյութների երկրում: Նահատակվել է Պատրա քաղաքում:
Ս. Փիլիպպոս առաքյալը Հրեաստանի Բեթսայիդայից էր, Պետրոս առաքյալի հայրենակիցը: Հավանաբար նա էլ է նախապես եղել Հովհաննես Մկրտչի աշակերտը: Քարոզել է Փոքր Ասիայում եւ նահատակվել Հերապոլիս քաղաքում` խաչելությամբ:
Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Անդրեաս եւ Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակը տոնում է Ս. Խաչի 9-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը»:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



