Ողբերգություն Սան Դիեգոյում. տղամարդը կրակել է երեխաների եւ կնոջ վրա, ապա ինքնասպան եղել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում մասնավոր տներից մեկում շաբաթ օրը հրաձգության հետեւանքով սպանվել է 5 մարդ, ներառյալ մինչեւ 10 տարեկան 3 երեխա, հաղորդում է Fox News-ը:
Ոստիկանությունը հայտնել է, որ 911 ծառայություն հաղորդում է ստացվել կրակոցների մասին, որոնք հնչել են տներից մեկում վիճաբանությունից հետո:
Հրաձգության զոհ են դարձել 31-ամյա տղամարդը, 29-ամյա կինը, 3, 5 եւ 9 տարեկան տղաները: Եվս մեկ տուժած՝ 11-ամյա տղան, հոսպիտալացվել է եւ վիրահատվել:
Ոստիկանության վարկածով՝ 31-ամյա տղամարդը կրակել է իր երեխաների եւ կնոջ վրա կենցաղային վեճի պատճառով:
Հայտնի է, որ զույգը վերջերս էր բաժանվել, եւ դատարանը տղամարդուն զրկել էր ընտանիքի հետ տեսակցելու իրավունքից:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



