Ցուլերին բարդ օր է սպասվում․ Նոյեմբերի 18-ի աստղագուշակը
ЛАЙФԽոյ: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն հանգամանքները, հանգստություն պահպանեք: Անգամ ծայրահեղ իրավիճակներում մի՛ կորցրեք ինքնատիրապետումը: Հավասարակշռության պահպանման հարցում կօգնեն հանգստացնող վարժությունները: Ոչ մի դեպքում ցույց մի տվեք շրջապատին, թե ինչ է կատարվում ձեր ներսում։ Կարող եք զբաղվել տնային գործերով: Կենցաղային հոգսերը չեն ձանձրացնի: Անձնական հարաբերություններում հնարավոր են որոշ տարաձայնություններ, կստեղծվեն խնդիրներ, որոնց լուծումը շատ ժամանակ կպահանջի:
Ցուլ: Բարդ օր է սպասվում բոլոր նրանց համար, ովքեր հեշտ տրվող հաղթանակների են սովոր: Առավել ուշադիր եղեք: Գործերից շեղվելու, վրիպումներ թույլ տալու վտանգը մեծ է: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, շրջապատում՝ մի շարք անախորժություններ: Մտերիմների ուշադրության և աջակցության կարիքը կունենաք: Վերջիններս կքննադատեն ձեր վարքագիծը, կստիպեն հրաժարվել կարևոր ծրագրերից և կենտրոնանալ իրենց կարծիքով ավելի իրական նպատակների վրա: Կլսեք բոլոր խորհուրդները, սակայն միշտ չէ, որ կհետևեք դրանց:
Երկվորյակ: Հրաշալի օր է հատկապես նրանց համար, ովքեր արդեն կողմնորոշվել են իրենց ապագա ծրագրերում և պատրաստ են քայլեր ձեռնարկել դրանց իրագործման համար: Համախոհներ փնտրելու կարիք չեք ունենա, նրանք իրենք ձեզ կգտնեն և օգնություն կառաջարկեն: Հրաշալի օր է գործնական համագործակցություն սկսելու համար, այն երկարատև և արդյունավետ կլինի: Սիրելիի հետ հարաբերությունները ներդաշնակ են, ինչը կուրախացնի: Մտերիմների հետ ևս կհաջողվի փոխըմբռնման հասնել: Ձեզ հասկանում և գնահատում են, ինչն անչափ հաճելի է:
Խեցգետին: Իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Զերծ մնացեք ֆինանսական խարդախություններից, շռայլություններ թույլ մի՛ տվեք, դրամական միջոցները խնայողաբար օգտագործեք: Հույս չունենաք, թե հակառակորդի ձախողումից կարող եք օգուտ քաղել, չկարծեք, թե մրցակցի վրիպումը ձեզ համար շահեկան կլինի: Հրաշալի օր է մարդկանց հետ շփվելու, նրանց խնդիրները լսելու և աջակցելու համար: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Լուրջ խնդիրներ չեն ծագի: Նոր ծանոթությունները քիչ հավանական են, մինչդեռ արդեն սկսված սիրային հարաբերությունները հետաքրքիր զարգացում կունենան:
Առյուծ: Ամեն բան լավ կդասավորվի: Իրադարձությունները կհաջորդեն միմյանց, ստիպված կլինեք արագ կողմնորոշվել և արձագանքել: Մտերիմները ուշադրություն կպահանջեն: Նրանցից ոմանք օգնության կարիք կունենան, ոմանք՝ խորհրդի, և ոչ մեկի մտքով չի անցնի մտահոգվել ձեր սեփական խնդիրներով: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ կգիտակցեն, թե ինչ է նշանակում վայելել միայնությունը, անգործության տրվել, անիմաստ գործերով զբաղվել: Այդ կերպ կկարողանաք վերականգնել ուժերը, հոգեկան հավասարակշռությունը: Ծուլության համար մի՛ հանդիմանեք ձեզ, այն այսօր օգտակար է:
Կույս: Օրվա մեծ մասը լավ կդասավորվի հատկապես նրանց համար, ովքեր գործնական են տրամադրված: Կարող եք հաջող բանակցություններ վարել, շահեկան գործարքներ կնքել: Ազդեցիկ մարդկանցից աջակցություն կստանաք: Մտերիմների հետ շփումը կուրախացնի, նրանց հետ ձեզ վստահ և հանգիստ կզգաք, կմոռանաք բոլոր դժվարությունների մասին: Օրվա ընթացքում հնարավոր է՝ որոշ խնդիրներ ծագեն: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր բարդ իրավիճակներում են հայտնվել, այսօր հնարավորություն կունենան ճիշտ որոշումներ կայացնելու, դուրս գալու այդ իրավիճակից և նոր կյանք սկսելու:
Շարունակությունը՝ այստեղ