Դավիթ Տոնոյանն ընդունել է Անջեյ Կասպրշիկին. Քննարկել են հակամարտության կարգավորման ընթացքը
ПОЛИТИКАՆոյեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքը, Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ հակամարտության կարգավորման գործընթացում հումանիտար բնույթ կրող գործողությունները, ընդգծել այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերի համադրման անհրաժեշտությունը:
Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը հերթական անգամ արձանագրել են շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրման կարեւորությունը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



