Շրի Լանկայի բոլոր նահանգապետերը հրաժարական են տվել
МЕЖДУНАРОДНОЕՇրի Լանկայի բոլոր 9 նահանգների ղեկավարները հրաժարական են տվել երկրի նոր նախագահ Գոթաբայա Ռաջափաքսայայի ընտրվելուց հետո։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Շրի Լանկայի News first լրատվական պորտալը։
Նշվում է, որ պաշտոնյաները համապատասխան կարգադրությունն ստացել են նախագահի քարտուղարությունից։
Շրի Լանկայի նոր նահանգապետերի նշանակման ժամկետների մասին տեղեկատվություն ներկա պահին չկա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Գոթաբայա Ռաջափաքսայան նախագահական երդում է տվել նոյեմբերի 18-ին։ Նոյեմբերի 16-ին կայացած ընտրությունները անցել են քաղաքական անկայունության, անվտանգության ոլորտում բարդ իրավիճակի պայմաններում։ 2019 թվականի ապրիլին կղզում տեղի ունեցավ երկրի պատմության մեջ ամենամեծ ահաբեկչությունների շարքը, որը խլեց 253 մարդու կյանք։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



