Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կոտ­րե­լով «կի­նը պետք է տա­նը նստի» կարծ­րա­տի­պը

ОБЩЕСТВО

Վերջերս Սյունիքի մարզի գյուղեր էինք այցելել, որոնցից մեկում տպավորվել էր հատկապես այն կնոջ կերպարը, որի ամուսինն արտագնա աշխատանքի էր, իր հոգածության տակ էին երեք երեխաները, բայց նա հասցնում էր զբաղվել անասնապահությամբ, նաև օղի էր թորում՝ հասցնելով անգամ վաճառք իրականացնել։ Այդ ամենին գումարվում էր նաև երեխաների խնամքը։ 

Ընդհանուր առմամբ, տարբեր համայնքներ իրականացրած այցերը թույլ են տալիս փոքրիկ եզրահանգում անել, ըստ որի՝ գյուղական բնակավայրերում տան հոգսը շատ հաճախ կնոջ վրա է, որովհետև շատերի ամուսինները մեկնում են արտագնա աշխատանքի և այլ ելք չի մնում, քան աշխատանքն ամբողջությամբ իր ուսերին վերցնելն է։ 

Շատ հաճախ էլ, երբ զավակները հեռանում են գյուղից, տան մայրը հրաժարվում է թողնել իր գյուղը՝ շարունակելով բարիք ստեղծել այնտեղ։ Ի դեպ՝ քիչ չեն եղել մեզ հանդիպած այն մեծահասակները, որոնք աշխատասեր երիտասարդից ոչնչով չեն տարբերվել։ 

Մեկն աչքի էր ընկնում չրագործությամբ, մյուսը՝ մեղվապահությամբ, մյուսը տունը հյուրատուն էր սարքել, մեկ ուրիշն էլ անգամ չէր պատկերացնում, որ ստեղծում է մի արտադրանք, որը մի օր կարող է բրենդ դառնալ: 

Այս առումով գաղտնիք չենք բացահայտի՝ ասելով, որ շատ հաջողված պատմություններ կան, որոնց հերոսների ստեղծածն անգամ օվկիանոսից այնկողմ է անցել։

Հաջողված պատմությունների կողքին, սակայն, կան մի շարք գործոններ, որոնք թեև խոչընդոտ չեն, բայց մի շարք հանգամանքներից ելնելով՝ խանգարում են որևէ նախաձեռնություն սկսել։ 

Այս առումով հատկանշական է «ՄԱԿ-կանայք» կազմակերպության «Կանանց տնտեսական գործունեության զարգացումը Հարավային Կովկասում» ծրագիրը, որն իրականացվում է նաև Հայաստանում։

 Լրագրողներն օրերս հնարավորություն ունեցան ծանոթանալ ծրագրի մանրամասներին ու նպատակներին, երկօրյա դասընթացի ժամանակ եղան նաև քննարկումներ, առաջարկներ։ 

Դասընթացի նպատակն էր հրավիրել լրատվամիջոցների ուշադրությունը կանանց տնտեսական մասնակցության հիմնախնդրին՝ ներկայացնելով այդ թեմային վերաբերող վիճակագրությունը, փորձագիտական գնահատականները, հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի քաղաքականությունն ու միջազգային փորձը։ 

Ծրագրի նպատակը կանանց դերի բարձրացումն է նաև տեղական ինքնակառավարման մարմիններում։ Այս առումով կարևոր է հատկապես այն մարզերի ընտրությունը, որոնցում այս պահին իրականացվում է ծրագիրը։ Խոսքը առավել խոցելի երկու մարզերի՝ Շիրակի և Գեղարքունիքի մասին է։ 

Ծրագրի նպատակն է նաև սոցիալական համախմբման արդյունքում այդ մարզերի աղքատ, սոցիալապես մեկուսացված, ինչպես նաև համեմատաբար ակտիվ գյուղաբնակ կանանց հզորացումը։ 

Գաղտնիք չէ, որ ի տարբերություն քաղաքային բնակավայրերի, գյուղական համայնքներում մի փոքր այլ իրավիճակ է։ Գոնե այն համայնքները, որ ինքս եմ այցելել, առկա են եղել ռեսուրսների, ենթակառուցվածքների խնդիրներ, իրազեկվածության հարց։ 

Էլ չխոսենք այն մասին, որ շատ գյուղերում չկա մանկապարտեզ, դպրոց, խմբակներ, որոնք ևս որոշիչ դեր ունեն կնոջ զբաղվածությունը կազմակերպելու հարցում։ 

Այս ամենին գումարենք նաև կարծրատիպերը, հասարակական կարծիքի հանգամանքը։ 

Որքան էլ զարմանալի թվա, մեր հասարակության մեջ դեռ կա հատված, ուր արմատացած է կինը «պետք է տանը նստի» կարծրատիպը։ 

Այս առումով կան հստակ ուսումնասիրություններ։ Իհարկե, չմոռանանք նաև ֆինանսական, իրավական հնարավորությունների մասին։ 

Բերեմ մի օրինակ, որը կարող է շատերի համար զարմանալի լինել, բայց ցավալի իրականություն է. կան դեպքեր, երբ հողակտորը որևէ դեպքում չի կարող կնոջ անունով լինել։ 

Այս հանգամանքն իր հերթին չի թողնում օգտվել այն արտոնություններից, որոնք կարող է ստանալ նաև կինը։ Կանանց նկատմամբ խտրական դրսևորումների վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ կան։ 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ուսումնասիրությունից որոշակի օրինակներ բերենք, որտեղ կան տվյալներ նաև գյուղատնտեսության առումով։ Այդ ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում կանայք հիմականում զբաղված են այն ոլորտներում կամ էլ պաշտոններում, որտեղ վարձատրությունը ցածր է և հաճախ մոտ է նվազագույն աշխատավարձին: 

 

Աշխատավարձի ճեղքվածքը մտահոգիչ է, և այն տնային տնտեսությունում կնոջ կարգավիճակի փոփոխության ու որոշումների կայացմանը մասնակցելու վրա ունենում է որոշակի բացասական ազդեցություն: 

Հայաստանում ժողովրդագրական հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ անգամ անձնական եկամուտի դեպքում կանանց մոտ մեկ երրորդն է ինքնուրույն որոշում կայացնում։ 

Կանանց աշխատավարձի ճեղքվածքը տարբերվում է ըստ տնտեսության ոլորտների: Կանանց միջին աշխատավարձը տղամարդկանց աշխատավարձի համեմատ կազմում է 55-85 տոկոս։ Տվյալների ուսումնասիրությունների մասին կարելի է շատ խոսել, բայց խնդիրն այն է, որ անգամ նման պարագայում որոշակի համագործակցության շնորհիվ դրական փոփոխություններ են արձանագրվում. 

վերոնշյալ ծրագիրն իրականացվում է «ՄԱԿ-կանայք» կազմակերպության, Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ։ 

Ծրագիրն իրականացվում է «Կանաչ արահետ» ՀԿ-ի հետ, որի շրջանակներում արդեն իսկ բազմաթիվ դրական օրինակներ են արձանագրվել։ 

Օրինակ՝ Շիրակի մարզի Հայկավան համայնքում հատապտղային այգիներ են հիմնվել, Բյուրակնի կանանց խմբի հետ՝ ազնվամորու այգիներ, որոնք ունեն նաև կաթիլային ոռոգման համակարգ։ ՄԱԿ-ի կանանց տնտեսական հզորացման ծրագիրն աջակցել է գյուղատնտեսությամբ զբաղվող, ինչպես նաև այլ մասնագիտություններ ունեցող կանանց՝ զարգացնելու հմտությունները։ 

Հատկանշական է, որ նրանցից շատերն անգամ չեն վարանում ընտրել արդեն որպես ձեռներեց կայանալու ճանապարհը։ Հնարավորություն են ստացել գնահատել շուկան, որի համատեքստում նաև բյուջետավարման և մասնագիտացված դասընթացներ են իրականացվել։ 

Հատկանշական է, որ կան օրինակներ, երբ կանայք իրենց աշխատանքի շնորհիվ ամուսիններին ու որդիներին արտագնա աշխատանքից հայրենիք են վերադարձրել՝ հաջողված բիզնեսի արդյունքում։ Կարելի է ասել, «կինը պետք է տանը նստի» կարծրատիպը կոտրելու ճանապարհն այդքան էլ հեշտ չէ, բայց, ըստ էության, անլուծելի խնդիր էլ չէ։ 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами