Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Պե­տու­թյու­նը իրեն շատ բա­ներ կա­րող է թույլ տալ, բայց ոչ մի դեպ­քում չի կա­րող թույլ տալ լի­նել ծի­ծա­ղե­լի

МЕЖДУНАРОДНОЕ

vz.ru-ն «Վարչապետ Փաշինյանը մարտահրավեր է նետել սատանային» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը իշխանություն է ստացել «գունավոր հեղափոխության» շնորհիվ, ամենայն լրջությամբ պահանջել է հատուկ ծառայություններից պարզել, թե արդյոք QR կոդը հանդիսանում է սատանայական դավադրության մի մաս և վտանգավոր է Հայաստանի համար: 

Փաշինյանը ընդգծել է, որ առանց կատակի ինքը հանձնարարել է ԱԱԾ-ի ղեկավարին՝ հայտնաբերել համապատասխան շրջանակների և սատանայի միջև համագործակցության ձևերն ու ուղիները, քանի որ դա ազգային անվտանգության հարց է: 

Վերջում նա ավելացրել է, որ եթե ինչ-որ մեկը այդ հարցով տեղեկություններ ունի, կարող է դիմել ԱԱԾ-ին: vz.ru-ն ունի որոշ տեղեկություններ, այնպես որ շտապում է կիսվել դրանցով Հայաստանի հատուկ ծառայությունների հետ, քանի որ օգնել ստրատեգիական դաշնակցին՝ պահանջում է ինքը՝ Աստված: 

Վարչապետ Փաշինյանը խոսել է QR կոդերի մասին, որոնց մեջ որոշ հոգևորականներ և հավատացյալներ տեսնում են «սատանայի թիվը»՝ 666-ը: Դա զառանցա՞նք է, թե՞ ապոկալիպսիսի հիմնավորված կանխազգացում, ներկայումս պետք է պարզի Հայաստանի ԱԱԾ-ն և նրա ղեկավարի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: 

Հետխորհրդային տարածքի բնակիչների մեծ մասը այս թվի մասին իմացել է շնորհիվ բրիտանական կուլտային «Օմեն» սարսափ կինոնկարի: Սակայն այդ թվի սկզբնաղբյուրը Նոր կտակարանի վերջին գիրքն է, որը հայտնի է նաև որպես Ապոկալիպսիս, կամ Հովհաննես առաքյալի անկեղծություն: 

Ի դեպ, միայն որոշակի վերապահումներով կարելի է «սատանայի թիվը» վերծանել 666, քանզի համարվում է, որ վերահրատարակման ժամանակ սխալ է կատարվել, և Ապոկալիպսիսի մունետիկ «սատանայի թիվը» իրականում 616-ն է: 

Այնուամենայնիվ, իմաստը դա չէ, չնայած տարիներ շարունակ 666-ը փնտրել են տարբեր տեղերում և տարբեր մարդկանց մոտ: 

Օրինակ՝ այն գտել են Ներոնի անվան, Նապոլեոնի ազգանվան և անգամ Պուշկինի ծննդյան ամսաթվի, թղթադրամների, նույնականացման քարտերի, շտրիխ կոդերի և այլ բաների մեջ:

«Սատանայի թվին» «հասնելու» համար միշտ էլ մաթեմատիկական բազային չորս գործողությունների միջոցով ստացել են ցանկալի արդյունք, այսինքն՝ մի տեղ կհանեն, մի տեղ կբաժանեն և այլն ու կստանան 666: 

Ի դեպ, նման կերպ են գործում նաև Նոստրադամուսի կատրինների հետ, սակայն այստեղ աճպարարում են ոչ թե թվերով, այլ խոսքերով և անգամ վանկերով: 

Պատմության մեջ հետին թվով գտնում են ինչ-որ բան, որը որոշակիորեն նման է Նոստրադամուսի որոշակի «կանխատեսմանը» և ներկայացնում այն: 

Սակայն այն բոլոր բացառիկ դեպքերում, երբ վերջինս նշել է կոնկրետ ամսաթվեր, «կանխատեսումները» չեն իրականացել: 

Այնուամենայնիվ, քրիստոնեական ուսմունքը ավելի ազդեցիկ է, քան Նոստրադամուսը: Դատելով ամեն ինչից՝ այս ամբողջ սատանայական դավադրության տեսությունը ժամանակին ծագել է եվրոպական որոշ երկրներում ճարտարապետական հուշարձանների, այդ թվում՝ եկեղեցիների վրա QR կոդեր դնելուց հետո: 

Ավելի վաղ այդ նույն նպատակներով զբոսաշրջիկների համար նման կառույցների առջև տեղեկատվական ցուցանակներ էին դրվում, որոնք իրականում շատ անճաշակ էին և միևնույն ժամանակ բավականին թանկ: 

Իսկ QR կոդը փոքրիկ գրություն է, որը ունակ է կարդալ ցանկացած սմարթֆոն և արդյունքում բերել այդ ճարտարապետական հուշարձանի մասին ցանկացած տեղեկատվություն: 

Իհարկե, հավատացյալներն ավելի լավ գիտեն, թե ինչ պետք է լինի եկեղեցիների մոտ, իսկ ինչ չի կարող լինել: Սակայն բարձրացված այս ամբողջ հիստերիան հետագայում փոխանցվել է բոլոր QR կոդերի վրա, որոնք ներկայումս կան շատ ապրանքների վրա: 

Ըստ դավադրության տեսության, նման կերպ «սատանայի ծառաները» նշագծում են իրենց տարածքը: 

Հիմա այդ ամենին է խառնվել անձամբ Հայաստանի վարչապետը, և նրա խառնվելը ներկայանում է ոչ այնքան տարօրինակ և «մութ սատանայական», ինչպես թվում է առաջին հայացքից: 

Հայկական եկեղեցու ազդեցությունը հանրապետությունում շատ զգալի է: Եվ հատկապես դա զգալի է հայկական ազգայնականների շրջանում, որոնք էլ հանդիսանում են Փաշինյանի ընտրազանգվածի մի մասը: 

Այնուամենայնիվ, նրա պահանջը անցանկալի է իր նույն ընտրազանգվածի արևմտամետ, պահպանողական և մոդեռնիստական հատվածների համար, բայց ամբողջ իմաստն այն է, որ երեք վեցերի մասին վեճը, ինչպես էլ դրան վերաբերվեն, իրականում գոյություն ունի: 

Լրիվ տրամաբանական է թվում այն, որ երկրի փաստացի ղեկավարը, յուրատեսակ արձագանքելով հասարակության համապատասխան հատվածի ցանկություններին, հանձնարարում է համապատասխան պետական կառույցին՝ պարզել այդ հարցը: 

Հանձնարարում է այն կառույցին, որը բոլոր երկրներում էլ համարվում է «ամեն ինչի գիտակ» և ունի ցանկացած հարցի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն: Սա տեղեկատվական դաշտում աշխատանքի լրիվ թույլատրելի մեթոդ է: 

Օրինակի համար վերցնենք հոմեոպաթիան: Կարելի է այն անմիջապես անվանել ուղղակի սուտ գիտություն, իսկ կարելի է հանձնարարել առողջապահության նախարարությանը և գիտությունների ակադեմիային, որ նրանք ստուգեն նման «բժշկության» իսկությունը: 

Նման «պետական» մեթոդով պատկառելի կառույցների կողմից տրված համապատասխան բացասական եզրակացությունը կունենա առավել հանգստացնող ազդեցություն հասարակության վրա, քան թե «հոմեոպաթիան հիմարություն է» հասարակ արտահայտությունը: 

Իսկ վերջնական արդյունքում լինում է բարձր մակարդակի փորձագիտական եզրակացություն, և դրան գումարած՝ մտածված PR վկայական առ այն, որ քաղաքական գործիչը ականջալուր է իր ժողովրդի տագնապներին և կարծես թե ասում է նրան, որ ինքը ամեն ինչ ստուգել է, և պետք չէ վախենալ: 

Ճիշտն ասած՝ այս ամենում պետք չէ ոչնչից վախենալ միայն մի դեպքում, եթե սատանայական դավադրության ժխտումը իրոք լինի: 

Իսկ եթե հայկական հատուկ ծառայությունները հանկարծ փաստեն մթության տիրակալի ներկայությունը QR կոդերում, ապա որոշների համար դա սարսափի գագաթնակետը կլինի (տարբեր իմաստներով), իսկ շատերի համար էլ՝ ուղղակի մաքուր կոմեդիա: 

Պետությունը իրեն շատ բաներ կարող է թույլ տալ, բայց ոչ մի դեպքում չի կարող թույլ տալ լինել ծիծաղելի: 

Պարզ է, որ Փաշինյանի և սատանայի միջև հակամարտության հարցում բոլորը ամբողջ սրտով Փաշինյանի կողմն են: 

Բայց կա մի կարևոր նրբերանգ՝ մութ ուժերի փնտրտուքը և դրանց դեմ պայքար իրականացնելը սովորաբար տիպիկ է տրոպիկական Աֆրիկայի երկրների որոշ կառավարությունների, իսկ հնագույն երկիր Հայաստանը երևի թե ավելի շահավետ վարկանիշ ունի: 

Կամո Խաչիկյան

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»