Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Իրավիճակը կարող է որոշակի ճգնաժամի հանգեցնել». վիրտուալ իրականության վտանգը

ИНТЕРВЬЮ

Հիմա կառավարելիության իմաստով հեղհեղուկ իրավիճակ է. կան որոշակի բացեր, որոնց առումով քաղաքական իշխանությունը նախաձեռնողականություն պետք է դրսևորի և փորձի այդ բացերը լրացնել։ 

Եթե դա տեղի չունենա, ժամանակի ընթացքում հասարակության և իշխանությունների միջև կրկին կարող է անջրպետ ձևավորվել: 

Կառավարելիության աստիճանի, քաղաքական օրակարգի լրջացման անհրաժեշտության, հասարակության և իշխանությունների միջև անջրպետը կանխելու հնարավորության մասին ենք զրուցել քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ՝ անդրադառնալով նաև սոցիալական ցանցերին, որոնք մեր օրերում առաջնահերթ գործիք են դարձել։ 

Քաղաքագետը նախ ընդգծում է, որ սովորաբար քաղաքական օրակարգերը ձևավորման երկու ուղղություն են ունենում. 

«Կա՛մ օրակարգը բերվում է քաղաքական էլիտայի կողմից ու ներկայացվում հանրությանը, կա՛մ՝ հակառակը, այն է՝ հանրության պահանջ, որը սովորաբար պետք է ներկայացվի խորհրդարանին։ 

Այդուհանդերձ, այսօրվա պարագայում քաղաքական օրակարգի մասով ես որոշակի վերապահումներ կանեի.օրակարգը, որը ձևավորվել ու քննարկվում է խորհրդարանում, այն օրակարգը չէ, որը պետք է առաջնահերթ լիներ հետհեղափոխական ընթացքում։ 

Իհարկե, հարցերը իրենց որոշակի կարևորությունն ունեն, բայց, ըստ իս, դրանք առաջնահերթություններ չեն։ 

Շատ արագ և դինամիկ փոփոխվող տարածաշրջանում մենք տեսնում ենք, թե մեր հարևան երկրներում ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում։ 

Մենք պետք է օրակարգային հարց դարձնենք տարածաշրջանում մեր դիրքավորման խնդիրը։ Ինչպիսի՞ քաղաքականություն պետք է իրականացնի ՀՀ-ն՝ հարավկովկասյան տարածաշրջանի մակարդակով»։ 

Դիտարկելով օրակարգերը ներքաղաքական տեսանկյունից՝ Է. 

Օրդուխանյանը շեշտեց. «Մենք տեսնում ենք, որ խորհրդարանում սկսել են քննարկվել անձեր՝ ամենաբարձր մակարդակով՝ պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ։

 Արյդո՞ք մարդկանց մասնավոր կյանքը քաղաքական օրակարգի մաս կարող է դառնալ։ Այս պարագայում ավելի ստույգ և կոնկրետ մոտեցում է անհրաժեշտ։ 

Ինչ-որ տեղ, կարելի է ասել, ավելի լուրջ օրակարգ է պետք, որովհետև բավականին կարևոր խնդիրներ կան թե՛ տնտեսական, թե՛ սոցիալ-քաղաքական իմաստով, որոնք պետք է առաջնահերթ կարգով լուծվեն։

 Հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակը, մեր ներքին խնդիրները և արտաքին մարտահրավերները, առաջին հերթին պետք է շատ ավելի լուրջ ու հիմնարար հարցերի քննարկմամբ զբաղվել։ 

Երկրորդական հարցերը կարող են օրակարգ մտնել միայն դրանից հետո»։ Քաղաքագետը նկատեց՝ ամենակարևորը հասարակության պահանջներին համապատասխան օրակարգի ձևավորումն է։ 

«Բայց այսօր մենք ականատես ենք լինում մի երևույթի, երբ խորհրդարանական մեծամասնությունը որոշ հարցերի դեպքում ներկայացնում է փոքրամասնության շահը։ 

Եվ կա հակառակ պատկերը, երբ ավելի ցածր քվե ստացած ուժը, խոսքը վերաբերում է երկրորդ ուժին, կոնկրետ հարցերի դեպքում հանդես է գալիս հանրության մեծամասնության տեսանկյունից։ 

Ու ստացվում է, որ մեծամասնության քվեի ներկայացուցիչը կարող է փոքրամասնության շահը ներկայացնել և առաջ տանել այդ շահը, իսկ փոքրամասնության քվեն ստացածը ներկայացնել հանրության ավելի մեծ շերտերի վերաբերմունքը և կարծիքն ինչ-ինչ հարցերի վերաբերյալ։ 

Այնպես որ, այսօր օրակարգի ճշգրտման և ավելի լրջացման կարիք կա»,-ասաց նա՝ ընդգծելով, որ առհասարակ խորհրդարանական դիսկուրսի որակով է պայմանավորվում տվյալ խորհրդարանի որակը։

Նա դիտարկեց քաղաքական էլիտայի և զանգվածների դիսկուրսները. 

«Քաղաքական էլիտայի դիսկուրսը ենթադրում է պետության զարգացման օրակարգին միտված, շատ ավելի խորը ու բովանդակային հարցերի բարձրաձայնում ու լուծումների փնտրտուք։ Իսկ զանգվածների դիսկուրսը շոշափում է շատ ավելի մանր, մերկանտիլ, անձերին վերաբերող խնդիրներ՝ «բամբասանքի» մակարդակի։

 Բայց այս պարագայում էլիտայի դիսկուրսը ինչ-որ չափով, ինչոր տարրերով նաև զանգվածի դիսկուրսի տարրեր է պարունակում։ 

Ի՞նչ հարցեր ենք մենք քննարկում խորհրդարանում, արդյո՞ք ընտրախավը գիտակցում է էլիտայի ու զանգվածների դիսկուրսի տարբերությունը, որ, ըստ այդ գիտակցման, մենք ոչ թե զանգվածների, այլ քաղաքական էլիտային բնորոշ դիսկուրսի տարրեր տեսնենք»։ Է. 

Օրդուխանյանի խոսքով, նման խնդիրները ևս մեկ անգամ ապացուցում են այն հանգամանքը, որ կուսակցական համակարգի կայացումը, որպես առաջնահերթություն, լուծված չէ։ 

Ըստ նրա, խորհրդարանական համակարգի կայացման համար սա առաջնային է։ Կառավարման համակարգի փոփոխության տեսանկյունից քաղաքագետը որոշ քայլեր նկատել է. 

«Ձևավորվում են նոր, ինստիտուցիոնալ մարմիններ, փոխակերպումներ են տեղի ունենում, բայց մի քաղաքագիտական դիտարկում եմ ուզում անել. ըստ էության, քաղաքական կայունության համար քաղաքական մոդելը կամ համակարգի ձևն առաջնահերթ չէ։

Քաղաքական կայունության համար առաջնահերթը կառավարելիության աստիճանն է։ Որևէ մոդելի պարագայում, ինչպիսին էլ որ լինի այն, կարևոր է, թե որքանո՞վ է կառավարելի քաղաքական գործընթացը։ 

Մենք կարող ենք բազմաթիվ մոդելներ որդեգրել, փորձել անել համապատասխան փոփոխություններ, բայց քաղաքական գործընթացը չդարձնել կառավարելի։ 

Հիմա կառավարելիության իմաստով հեղհեղուկ իրավիճակ է. կան որոշակի բացեր, որոնց առումով քաղաքական իշխանությունը նախաձեռնողականություն պետք է դրսևորի և փորձի այդ բացերը լրացնել։ 

Եթե դա տեղի չունենա, ժամանակի ընթացքում հասարակության և իշխանությունների միջև կրկին կարող է անջրպետ ձևավորվել, ինչն իր հերթին կարող է ստեղծել այլ քաղաքական վարքագիծ, այլ քաղաքական գործընթաց։ 

Այնպես որ, ոչ թե պետք է առաջնորդվել քաղաքական մոդելի փոփոխությունների և փորձարկումների քաղաքականությամբ, այլ աշխատել բարձրացնել կառավարելիության մակարդակը»։ 

Անդրադառնալով սոցիալական ցանցերին ու առանձնացնելով հատկապես Ֆեյսբուքը՝ քաղաքագետը խոսեց վիրտուալ իրականության մի շարք վտանգների մասին։ 

«Այսօր ՀՀ-ում սոցիալական ցանցն ուղղակիորեն դարձել է քաղաքականության իրացման առաջնահերթ հարթակ։ 

Քաղաքականության մասին պատկերացումները, քաղաքականության մեջ տեղի ունեցող իրադարձությունները միջնորդավորվում են սոցիալական ցանցերով, մասնավորապես՝ Ֆեյսբուքով։ 

Ե՛վ իշխանության, և՛ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները սոցիալական ցանցն առաջնահերթորեն որպես քաղաքական գործիք են օգտագործում։ 

Սա մի կողմից դինամիզմ է ապահովում քաղաքականությանը՝ իրացման, շահերի ագրեգացման ու մանիպուլ յացիաների տեսանկյունից։ 

Բայց մյուս կողմից, երբ որևէ գործիք քաղաքականության մեջ դառնում է անփոխարինելի, արդեն վտանգ է պարունակում։ 

Պատկերացնենք մի պահ, երբ մեկ շաբաթով սոցցանցերը Հայաստանում չեն աշխատում. այդ դեպքում քաղաքականությունը կրախի է ենթարկվելու, որովհետև քաղաքական գործիչները սովորել են այդ գործիքի միջնորդավորման միջոցով քաղաքականության ընկալմանը։ Իսկ եթե այդ գործիքը մի պահ դուրս է գալիս, լինելով անփոխարինելի, շատ դժվար է հասկանալ, թե քաղաքական գործընթացներն ի՞նչ ուղղությամբ են զարգանալու։ 

Սոցիալական ցանցը մանիպուլ յացիոն գործիք է քաղաքական իմաստով. 

եթե չլինեն սելֆիները, «լայվերը», քաղաքականությունն ինչպիսի՞ որակ է ընդունելու Հայաստանում, ինչպիսի՞ փոփոխությունների կարող է հանգեցնել։ 

Մենք հետզհետե սկսում ենք հրաժարվել ինտերակցիայից։ Սա առաջնահերթ խնդիր, և լավ կլինի, որ քաղաքական ուժերը զերծ մնան այդ գործիքը որպես առաջնահերթություն կարևորելուց»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նշվածի այլընտրանքը ուղիղ շփումներն են ընտրողների հետ։ 

«Եթե մեկ շաբաթով Ֆեյսբուքը, սոցցանցերը չաշխատեն, ապա փոխաբերական իմաստով քաղաքական մահ է արձանագրվելու, որովհետև սոցցանցերի առկայության պարագայում 24-ժամյա հասանելիություն կա։ 

Եվ եթե մի պահ այն չի աշխատում, կորցնում են հասանելիությունը։ 

Առհասարակ, ստեղծված իրավիճակը կարող է որոշակի ճգնաժամի հանգեցնել. նկատենք, որ այդ գործիքին տիրապետում են այլ սուբյեկտներ, ուժային ազդեցության այլ կենտրոններ։ 

Ովքեր կարծում են, թե այդպես հասարակությունը վերահսկելի է, իրենք իրենց հերթին վերահսկելի են դառնում ինչ-որ ազդեցության օղակների համար։ 

Այնպես որ, ուղիղ շփումների վերադարձը շատ կարևոր է նաև տարբեր ուժերի քաղաքական կենսունակությունն ապահովելու իմաստով»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%