Կույսերին, էներգիայից բացի, պետք կգա կազմակերպվածություն. նոյեմբերի 22-ի աստղագուշակը
ЛАЙФԽոյ
Խոյերին օրը կօգնի համակարգել տեղեկատվությունը, շփումները: Հարմար պահ է պաշտոնական ատյաններ այցելելու համար: Հաջող պահ է փաստաթղթերի ձևակերպման, այդ թվում՝ վիզաների, անցագրերի, վարորդական իրավունքների համար: Դժվար չի լինի անցնել քննությունը, ստուգումը, մաքսակետը: Լավ կլինի քննարկել ուսման, գործուղման, բարձրագույն մասնագիտական կրթության հետ կապված թեմաները:
Ցուլ
Ցուլերին խորհուրդ է տրվում վերահսկողության տակ առնել նորությունները և ավելի օպերատիվ աշխատել ստացվող տեղեկատվության հետ: Օրը թույլ է տալիս նվազագույնի հասցնել բյուրոկրատական քաշքշուկները, պարզություն մտցնել հաշվարկներում, հարմար է ծառայողական նամակագրության, բանկային, ապահովագրական և հարկային փաստաթղթերի հետ աշխատելու համար: Կարող է անհրաժեշտ դառնալ իրավունքների և պարտականությունների հաստատումը:
Երկվորյակ
Ժամանակն է, որ Երկվորյակներն առավելագույն պարզություն մտցնեն իրենց հետագա ծրագրերում, հատկապես, եթե դրանք կապված են կոլեկտիվ ծրագրերի կամ յուրօրինակ երկարաժամկետ նախագծերի հետ: Ձեր և ուրիշների հետաքրքրությունների առաջխաղացումը կարող է սերտորորեն կապված լինել, չարժե խուսափել կազմակերպչական խորհրդակցությանը մասնակցելուց: Հարմար օր է համաձայնությունների հաստատման կամ ձևակերպման համար:
Խեցգետին
Խեցգետինների համար առաջնային կարևորության հարց կարող է դառնալ մասնագետի մոտ խորհրդատվությունը, ազդեցիկ մարդու հետ շփումը: Չարժե հետաձգել բժշկին, իրավաբանին այցելությունը: Օրվա թեման կարող է դառնալ ծառայողական խորհրդակցությունը, ոչ պաշտոնական հանդիպումը: Կարիերայի աճում հետաքրքրված Խեցգետիններին խորհուրդ չի տրվում մերժել հարցազրույցի հրավերը, խուսափել ղեկավարության հետ շփումից:
Առյուծ
Առյուծներին խորհուրդ է տրվում գնահատել իրենց հաջողությունները, հատկապես, եթե դրանց նախորդել է աշխատանքը և համբերությունը: Ցանկացած իրավունք, հաղթանակ, առավելություն արժե ամրապնդել պաշտոնապես: Չի խանգարի ձեռքում ունենալ ստացած կրթության կամ փորձի մասին վկայող փաստաթուղթ: Օրը թույլ է տալիս հաջողություններ գրանցել սովոր տարածությունից կամ շրջապատից դուրս, ձեր հետաքրքրություններն առաջ քաշել օտար երկրում:
Կույս
Կույսերին, էներգիայից բացի, պետք կգա կազմակերպվածություն: Եթե հավակնում եք ամուր դիրքերի և կայուն արդյունքի, միայն էնտուզիազմը քիչ կլինի: Րոպեական հաջողությունն ավելի լավ է ամրապնդել ինչ-որ ավելի ծանրակշիռ բանով՝ հույսը չդնելով բախտի վրա: Աշխատել ավելի լավ է արդեն ծանոթ ծրագրով՝ ունենալով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ցուցումները, թույլտվությունները. դա կպաշտպանի իրադարձությունների անկանխատեսելի շրջադարձի դեպքում:
Շարունակությունը՝ այստեղ