Սուլշեր․ Հնարավոր է, ձմռանը վարձակալենք մեկ կամ երկու խաղացողի
СПОРТ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է ձմեռային տրանսֆերային նպատակների մասին։
«Խնդիրը գումարը չէ, այլ ակումբի համար տեւական ժամանակով իսկապես օգտակար խաղացողներ գտնելը։ Քիչ հավանական է, որ հունվարին այդպիսի խաղացողներ լինեն տրանսֆերային շուկայում։ Քիչ ակումբներ են պատրաստ վաճառել իրենց խաղացողներին ձմռանը։
Հնարավոր է՝ վարձակալենք մեկ կամ երկու խաղացողի։ Մեծ տրանսֆերային ծախսեր չեն նախատեսվում հունվարին։ Վարձակալությունից կվերադառնան մեր խաղացողները, կգնահատենք տարբերակները»,- Սուլշերի խոսքը մեջբերում է telegraph.co.uk-ը։
Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» 12 խաղում վաստակել է 16 միավոր եւ 10-րդն է։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



